NBA-ի ղեկավարությունը որոշել է «Մայամիի» սեփականատեր Միկկի Արիսոնին տուգանել 500 հազ եվրոյով՝ իր կոլեգաների՝ եկամտի բաշխման վերաբերյալ տեսակետի քննադատության համար:
Գործարարը «Թվիթեր»-ի իր էջում քննադատությունների շարք էր ներկայացրել, սակայն կարճ ժամանակ հետո ջնջել էր դրանք:
Հիշեցնենք, որ ակումբների սեփականատերերը բասկետբոլիստների արհմիությանը առաջարկում են հավասար բաշխել լիգայի եկամուտները: Բասկետբոլիստները, իրենց հերթին, համաձայն չեն այս առաջարկությանը:








































