Հոլանդիայի առաջնության 10-րդ տուրում Ամստերդամի «Այաքս»-ը սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ֆեյենոորդ»-ի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1-1:
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիզը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից, ռոտերդամյան թիմի դեմ մրցավեճում չունեցավ իր մասնակցությունը:
Հիշեցնենք, որ այդ խաղից հետո «Այաքս»-ը վաստակեց 17 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: