Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալագա»-ին հաղթելուց հետո (0-4) Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշեց, որ գոհ է իր ֆուտբոլիստների ցուցադրած խաղից. «Մենք ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրինք: «Լիոն»-ի դեմ խաղում նույնպես առավելություն ունեինք, բայց «Մալագա»-ի դեմ ավելի լավ խաղացինք: Մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղում ինձ ամեն ինչ դուր եկավ: Մրցակիցը «պրեսինգի» էր դիմում, բայց մեզ մոտ ստացվեց մեկ հպումով խաղ: Հարձակվողները հիանալի էին տեղաշարժվում խաղադաշտում, ինչով էլ պայմանավորված էր մեր ցուցադրած հետաքրքիր խաղը»:



































