Իսպանական Լա լիգայում հանդես եկող «Մալագան» հայտարարել է պորտուգալական «Պորտուի» հարձակվող Հալկին ձեռք բերելու ցանկության մասին: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է բրազիլացու տրանսֆերը գնելու համար ծախսել 40 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Պորտուի» ֆուտբոլիստը իր ներկայիս ակումբի հետ ունի գործող պայմանագիր` մինչև 2016 թվականը, որտեղ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո: Հալկը գտնվում է նաև «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Անժիի» նշանառության տակ։








































