Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակներում կայանալիք մանչեսթերյան դերբիի ժամանակ (տեղի կունենա կիրակի օրը) «Քաղաքայինների» և «Կարմիր սատանաների» երկրպագուներին կթույլատրվի արտահայտել իրենց դժգոհությունը` կապված արգենտինացի ֆուտբոլիստի պահվածքի հետ. նետելով վերջինիս մարզաշապիկը հատուկ աղբատար, փոխարենը կստանան նորը:
Մեծ հավանականություն կա, որ այս «աղբային» ակցիան կգրավի երկու թիմերի երկրպագուների ուշադրությունը, և շուրջ 75 հազար երկրպագուներ կանցնեն աղբատարի կողքով: Դեն նետված մարզաշապիկների մի մասը կուղարկվի Տևեսի հայրենիք` Արգենտինա, իսկ մյուս մասը կհաձնվի տեղական բարեգործական ընկերություններին. «Կրկին Տևեսը ծաղրում է իր երկրպագուներին:
Սրանից լավ հնարավորություն երկրպագուի համար, որն այլևս չի ցանկանում տեսնել իր կուռքին իր սիրելի թիմում, քան նետել նրա մարզաշապիկը աղբատարը, չկա: Շատ հարցերում երկու թիմերի երկրպագուների կարծիքները չեն համընկնում, սակայն այս դեպքում մենք միավորվել ենք և ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է նա լքում Անգլիան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- նշել է երկրպագուներից մեկը:








































