Friday, 19 06 2026
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (United Nations Global Compact): Այն կորպորատիվ կայունության միջազգային խոշորագույն  նախաձեռնության է, որը միավորում է հազարավոր ընկերությունների, որոնք հավատարիմ են պատասխանատու բիզնես վարքագծին և կայուն զարգացմանը։

ԶՊՄԿ-ի տարածած ահղորդագրության մեջ նշվում  է, որ միանալով ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագրին՝ ԶՊՄԿ-ն իր գործունեությունն ու բիզնես պրակտիկաները համապատասխանեցնում է նախաձեռնության տասը սկզբունքներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, աշխատանքային հարաբերություններին, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին և հակակոռուպցիոն գործունեությանը՝ միաժամանակ նպաստելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը։

Ընդգծվում է, որ այս որոշումն արտացոլում է ԶՊՄԿ-ի հանձնառությունը՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) կատարողականը և ապահովելու իր գործունեության շարունակական համապատասխանեցումը կայունության միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։

«ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» նախաձեռնությանը միանալն արտացոլում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու մեր գործունեությունը և մեր գործընթացները համապատասխանեցնելու պատասխանատու կորպորատիվ վարքագծի միջազգային սկզբունքներին։ Որպես Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ընկերություն՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունն՝ արժեք ստեղծելու ոչ միայն արտադրության, այլև արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցման, անվտանգ աշխատավայրի և շահագրգիռ կողմերի հետ կառուցողական ներգրավվածության միջոցով», – նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Նախաձեռնության շրջանակում ԶՊՄԿ-ն տարեկան կհրապարակի Առաջընթացի հաղորդակցություն (Communication on Progress, CoP), որը առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն է տասը սկզբունքների իրականացման ուղղությամբ, և հնարավորություն է տալիս համեմատել արդյունքները հանքարդյունաբերության և մետաղների ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ։

«ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին միանալը ևս մեկ կարևոր հանգրվան է ԶՊՄԿ-ի կայուն զարգացման չափանիշները, կորպորատիվ կառավարումը և հաշվետվողականությունը բարելավելու ճանապարհին՝ շահագրգիռ կողմերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու հանձնառությամբ։

Նաև տեղեկացնենք, որ ընկերությունը վերջերս ստացել է աշխարհի առաջատար ESG վարկանշային գործակալություններից մեկի կողմից վարկանիշ 2024 թ․ համար։ Երկու տարվա ընթացքում (2022-24) ԶՊՄԿ-ն բարելավել է իր ESG գնահատականը 20 կետով՝ գերազանցելով մետաղների և հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային միջին ցուցանիշը և արձանագրելով զգալի առաջընթաց կայունության կատարողականի և կառավարման գործելակերպերի բարելավման ուղղությամբ։ Այս արդյունքները հրապարակային չեն, սակայն ԶՊՄԿ-ն նախատեսում է դիմել 2025 հաշվետու տարվա համար հրապարակային ESG վարկանիշի, որի հրապարակումը սպասվում է 2026 թվականին»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում