Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ գնդակը դիպել է իր ձեռքին մինչև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հեռացումը նմանատիպ խախտման ժամանակ Իռլանդիա-Հայաստան խաղի ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քոքսը հավելել է, որ իր կարծիքով` Բերեզովսկին ձեռքով չի խաղացել Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակից դուրս: Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին ավարտված Իռլանդիա-Հայաստան դրամատիկ խաղում Իռլանդիայի հավաքականը հաղթեց մեր թիմին իսպանացի մրցավարի կոպիտ սխալից հետո:








































