Saturday, 18 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները Բրազիլիայում կմասնակցեն աշխարհի գավաթի առաջին փուլին

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ապրիլի 20-26-ը Բրազիլիայի Ֆոս դու Իգուասու քաղաքում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ներկա է եղել հավաքականի մարզմանը, զրուցել մարզիկների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով նրանց առաջիկա կարևոր ստուգատեսում։

Հասմիկ Ավագյանը վստահություն է հայտնել՝ հայ մարզիկները լավագույնս են պատրաստվել և արժանապատվորեն կներկայացնեն Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցաշարում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտում նրանք պետք է պայքարեն մինչև վերջ և ցուցադրեն առավելագույն արդյունք՝ բարձր պահելով երկրի մարզական պատիվը։

2026 թվականի մրցաշրջանում սա World Boxing-ի առաջին խոշոր մրցաշարն է: Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 55 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, 65 կգ քաշային Արթուր Սահակյանը, 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը, +90 կգ քաշային Դավիթ Չալոյանը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ թիմը մարզումները սկսել է Ծաղկաձորում՝ փուլ առ փուլ բարձրացնելով մարզիկների ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածությունը։ Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին։

«Կարծում եմ՝ մարզիկները լավ են պատրաստվել։ Թե ինչ արդյունք կգրանցենք, ցույց կտա ռինգը, սակայն մի բան հաստատ է՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները ջանք չեն խնայել լավագույնս պատրաստվելու համար»,- ասել է նա։

Կանանց պայքարում Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 65 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։ Նրանք հանդես կգան Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Անուշ Գրիգորյանի խոսքով՝ շատ լուրջ են մոտենում այս կարևոր մրցաշարին: «Հավաքները շատ լավ են անցել․ արդյունքը կերևա ռինգում»,- նշել է նա:

Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվելու է երեք փուլով։ Բրազիլիայում կայանալիք առաջին փուլում 1/8 եզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները կշարունակեն պայքարը երկրորդ փուլում, որը կկայանա Չինաստանում։ Եզրափակիչ փուլը կանցկացվի Տաշքենդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում