Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Բրիտանացի հայտնի աստղերը միացել են կառավարությանն ուղղված բաց նամակին՝ Գազային աջակցելու պահանջով

Ավելի քան 300 հայտնի բրիտանացիներ, այդ թվում՝ դերասան Բենեդիկտ Քամբերբեչը, դերասանուհի Նիկոլա Քոքլանը, երգչուհիներ Էնի Լենոքսը և Դուա Լիպան պահանջել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ամբողջությամբ դադարեցնի զենքի մատակարարումներն Իսրայելին և աջակցի պաղեստինցիներին:

Այս մասին հաղորդում է Sky News-ը, որի տրամադրության տակ է հայտնվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին ուղղված նամակի տեքստը:

Նամակը, որը ստորագրել են առաջատար բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, լրագրողներ, պատրաստել է բրիտանական Choose Love բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է փախստականներին: Նամակում կառավարությունից պահանջվում է անհապաղ դադարեցնել Մեծ Բրիտանիայից Իսրայել զենքի բոլոր մատակարարումները, անհետաձգելիորեն հասնել Գազայի հատված հումանիտար կազմակերպությունների մուտքի թույլտվության, ստանձնել հրադադարի կնքմանն աջակցելու պարտավորությունը:

«Մենք կոչ ենք անում ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերջ դրվի Մեծ Բրիտանիայի մեղսակցությանը Գազայում տեղի ունեցող սարսափներին», – ասվում է նամակում:

Դիմումի տակ իրենց ստորագրություններն են դրել նաև երգչուհի Փալոմա Ֆեյթը, Massive Attack և Primal Scream խմբերը, դերասաններ Ռիզ Ահմեդը, Լինա Հիդին, Թիլդա Սուինթոնը, Մաքսին Փիքը, Զոուի Էշթոնը, բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլը, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայում սպորտային մեկնաբան Գարի Լինեքերը։

«Չի կարելի տեղի ունեցողն անվանել «անտանելի» և դրա հետ մեկտեղ ոչինչ չանել։ Ամբողջ աշխարհը հետևում է, և պատմությունը դա չի մոռանա։ Գազայի երեխաները չեն կարող մեկ րոպե ավելի սպասել», – ասվում է նամակում։

2024 թ. սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը կասեցրել է ռազմական մի շարք ապրանքներ Իսրայել արտահանելու թույլտվությունը։

Իսկ այս ամիս Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել իսրայելցի յոթ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ և հայտարարել, որ դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները՝ Գազայի հատվածում Իսրայելի բանակի նոր գործողության պատճառով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում