Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի երեք մասնակից:
Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն +87կգ քաշային կանայք, որտեղ կմրցեն Հայաստանի ընտրանու ներկայացուցիչներ Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը:
Գերծանր քաշային ծանրորդների պայքարով էլ կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այստեղ երկրորդ չեմպիոնության համար կպայքարի ԵԱ-ի գործող ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը:







































