Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Կադրային վերադասավորում՝ ուշագրավ երանգներով

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նախօրեին նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ: Այդ պաշտոնին է նշանակվել արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: Մինչ նրա նշանակման մասին հրամանագիրը, պաշտոնական տեղեկություն ստացվեց, որ Հովհաննիսյանը ազատվել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնից:

Վերջին տարիներին սա առաջին դեպքը չէ, երբ արտաքին գործերի նախարարի տեղակալը թողնում է պաշտոնը դիվանագիտական առաքելության գործուղվելու համար: Նախորդ տարի այդպիսի որոշում եղավ Վահե Գևորգյանի մասով, որը նշանակվեց Չինաստանում ՀՀ դեսպան: Այժմ Պարույր Հովհաննիսյանը նշանակվում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ՝ ազատվելով արտգործնախարարի տեղակալի պաշտոնից: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը կադրային դիվանագետ Մհեր Մարգարյանն էր, որն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին: Մինչ այդ, պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում էր Զոհրաբ Մնացականյանը, որը, ի դեպ, մինչև 2014 թվականը նույնպես եղել է փոխարտգործնախարար:

Եվ, իմիջիայլոց, Մնացականյանը ազատվեց այդ պաշտոնից և ՄԱԿ-ում ներկայացուցիչ նշանակվեց Եվրաասոցացման գործընթացի ավարտից կարճ ժամանակ անց, որտեղ գլխավորում էր Հայաստանի բանակցային թիմը: Պարույր Հովհաննիսյանի այս նշանակման մասին որոշումն էլ այդ իմաստով ունի խորհրդանշական, և նաև պրակտիկ բավականին ուշագրավ նրբերանգ: Պարույր Հովհաննիսյանն այն փոխնախարարն էր, որը զբաղված էր եվրաինտեգրման հարցերով այսպես ասած համակարգում էր եվրոպական ուղղությունը:

Շաբաթներ առաջ նա հայտարարել էր, որ Հայաստանն ու ԵՄ-ն ավարտում են գործակցության նոր փաստաթղթի բանակցությունը: Հովհաննիսյանի նշանակումը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, արդյո՞ք հիմք է եզրակացնելու, որ ԵՄ հետ նոր փաստաթղթի գործընթացն ավարտված է: Հակառակ դեպքում ստացվում է, որ փոխվում է եվրոպական ուղղության այսպես ասած բարձրաստիճան համակարգողը, իսկ նոր պաշտոնյայի ներգրավումը հազիվ թե հնարավոր լինի գնահատել զուտ տեխնիկական գործընթաց: Առավել ևս Հայաստանի պարագայում, երբ պետական գերատեսչությունների «ինստիտուցիոնալ հիշողությունը» մեղմ ասած նախանձելի մակարդակի վրա չէ:

Ըստ այդմ՝ Պարույր Հովհաննիսյանի՝ այսպես ասած տեղափոխությունը ՄԱԿ, ավելի շուտ պայմանավորված էր այդ ուղղությամբ նրա պրոֆեսիոնալ հատկանիշների անհրաժեշտությա՞մբ, թե՞ նրան եվրոպական ուղղությունից հեռացնելու անհրաժեշտությամբ: Կրկնեմ, եթե խոսքն այն մասին չէ, որ Հովհաննիսյանի համակարգման ներքո գտնվող ուղղությամբ, այսինքն՝ եվրոպական ուղղությամբ ամբողջացվել ու ավարտվել է նոր փաստաթղթի մշակումը և այն հայտնվել է արդեն ավելի բարձր քաղաքական մակարդակում ստորագրության մասին որոշումների հարթությունում: Կամ հնարավոր է, որ պարզապես պաշտոնական Երևանը դիտարկում է Եվրամիության հետ հարաբերությունների ուղղությամբ այսպես ասած բովանդակության «պարադիգմի» որոշակի վերափոխում, ինչով պայմանավորված առաջանում է կադրային վերադասավորումների հարց:

Ընդ որում` ուշագրավ է, որ վերադասավորումը ընդգրկում է նաև ամերիկյան ուղղությունը, որովհետև ՄԱԿ-ը, լինելով միջազգային կազմակերպություն, այդուհանդերձ, աշխարհագրության բերումով նաև ամերիկյան ուղղություն է՝ դրանից բխող հնարավորություններով: Այդ իմաստով, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ինստիտուտին զուգահեռ, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի ինստիտուտը կարող է դիտարկվել որպես ամերիկյան դաշտում առնվազն «պահեստային խաղացող» դիվանագետ: Մյուս կողմից, անշուշտ, պետք է արձանագրել, որ ՄԱԿ-ը տիրույթ է, որը, չնայած բարդ ժամանակաշրջանին, այդուհանդերձ, շարունակում է լինել միջազգային հարաբերությունների կարևորագույն, ելակետային մի հանգույց՝ առնվազն դե յուրե իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում