Thursday, 23 05 2024
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել. «Հրապարակ»
Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ»
Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները. «Հրապարակ»
Թուրանի պատրաստ ապրանքանիշը
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ

Ո՛չ արևային էներգիային՝ հանուն գազի, ԱԷԿ-ի ու օլիգարխների շահույթի

Հելիոֆիկացիայի ծրագրերի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը շուրջ 1 ամիս առաջ մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հասցեին՝ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը խոչընդոտելու կապակցությամբ: Այդ մեղադրանքները գտել են իրենց արձագանքը՝ Վ.Համազասպյանին հրավիրել են կառավարություն, էներգետիկայի նախարարություն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այլն:

Գիտնականն «Առաջին լրատվականին» հայտնեց, որ Էներգետիկայի նախարարությունից ստացել է անստորագիր գրություն (ինչը հազվադեպ երևույթ է), որում արևային էներգետիկան անվանվել է «վաղաժամկետ ՀՀ համար», ՀԾԿՀ-ում փորձել են համոզել, թե պետք է ետ կանգնի իր խոսքերից, իսկ վարչապետի մամլո քարտուղար Արամ Անանյանն էլ մեղադրել է իրեն, թե առանց փաստերի քննադատում է Տիգան Սարգսյանին. «Կան բազմաթիվ փաստեր՝ օդանավակայանում այդքան երիտասարդ է գնում արտերկիր՝ աշխատանք փնտրելու, այդքան էլ փաստերն են»:

Վ.Համազասպյանը պատմեց, որ Ճապոնիայի դեպքերից հետո բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Հայաստանում մի գյուղ հելիոֆիկացնել: Գիտնականի առաջարկն «անպատասխան չի մնացել» Ադրբեջանում, որտեղ հենց սեպտեմբերի 21-ին Հեյդար Ալիևն իրականացրել է հելիոֆիկացված ավանի բացումը: Ընդ որում, դեռ այս տարվա ապրիլին Ադրբեջանում հայտարարել էին նաև Բաքվի մոտակայքում ֆոտոէլեկտրիկ մոդուլների (արևային մարտկոցների) գործարանի շինարարության մեկնարկի մասին, որը նախատեսվում է գործարկել արդեն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը դեմ երկում արևային էներգետիկայի զարգացմանը, Վ.Համազասպյանը մի քանի պատճառ է նշում.
1. վախենում են, որ ատոմակայանի կառուցմանը կխանգարի: Դա անընդունելի է, որովհետև այսօր Թուրքիայում ամբողջ Արևմտյան Հայաստանում արևային սարքավորումները զանգվածային կիրառություն են ստացել, ջրատաքացուցիչներ են տեղադրել բոլոր շրջաններում և ՀՀ-ից հոսանք գնելու կարիք էլ այլևս չունեն, բայց դա չի խանգարում, որպեսզի Թուրքիան Ռուսաստանին 6 ատոմակայան կառուցելու պատվեր տա:
2. Վախենում են, որ գազի սպառումը կպակասի երկրում: Եթե հատկապես գյուղացիներն անվճար էլեկտրաէներգիա ստանալու հնարավորություն ունենան, այլևս գազ չեն օգտագործի և գազի բիզնեսը կտուժի:
3. Էլետրաէներգիայի շուկան է փոքրանում Հայաստանում: Եթե մարդիկ մոտ 30%-ով անցնեն արևային էներգիայի կիրառմանը, էլեկտրական հոսանքի պահանջարկը կփոքրանա և այդ բիզնեսն էլ կտուժի:

Երկրում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազումը կանխելու համար տեխնիկական գիտությունների դոկտորն առաջարկում է զարգացնել արդյունաբերությունը և «հոսանք արտահանել սարքերի մեջ տեղադրված», քանի որ 1 սարք արտադրելու համար մոտ 1 ՄգՎտ/Ժամ էլեկտրաէներգիա է օգտագործվում, և արտերկրում դրա իրացումը նշանակում է նաև, որ միաժամանակ էլեկտրէներգիա է արտահանվում: Արևային էներգետիկան շատ տարբեր կիրառություն ունի, հատկապես՝ գյուղատնտեսության մեջ: Հարցը բարձրացվել է գյուղնախարարի առջև՝ համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու ակնկալիքով: Թերանում է նաև Կրթության նախարարությունը, որը կադրերի պատրաստման հարցով չի զբաղվում, իսկ Աբովյանում եղած փորձադաշտը որոշել են լուծարել՝ առաց պատճառների: Անվտանգության խորհուրդն էլ երկրի զարգացման հայեցակարգից հանել է արևային էներգետիկայի վերաբերյալ հատվածը:

Գիտնականի կարծիքով, լավագույն տարբերակ կլիներ, եթե թույլատրվեր Սպիտակում շուրջ 3 հզ. աշխատատեղով գործարան բացել, արտադրել սարքեր և դրանք արտահանել, առավել ևս, որ Միխաիլ Գորբաչովի հիմնած «Կանաչ Խաչ» բնապահպանական ընկերությունը պատրաստ է 8 մլն դոլար հատկացնել գործարանի կառուցման համար:

«Խնդիրն այն է, որ եթե գործադիր իշխանությունը նպատակ ունի այսօրվա խնդիրները մի կերպ յոլա տանել, չի ստացվի: Պետք է մի քիչ հեռատես լինել: Այսօր մտածում են գազի շուկայի մասին, իսկ նախագահը գնում, խնդրվում է, որ գազը, մի անգամ էլ զիջեն, էժան բաշխեն մեզ, բայց միջազգային գներ կան, որ դեռ մի քանի անգամ կբարձրանան և հետագայում անընդհատ գազի սակագների աճ կունենանք, և սա աշխարհում շարունակական երևույթ է: Մեր պահանջն այն է, որ միջոցներ ձեռնարկեն, որ աշխարհում Հայաստանն այս ուղղությամբ առաջատար դիրք գրավի, ունենանք կադրեր, ունենանք գործարաններ և կիրառության ոլորտներ»,- ասում է Վ.Համազասպյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չխանգարի, դա էլ արդեն մեծ օգնություն կլինի:

Գիտնականը պատրաստ է նույնիսկ համաձայնագիր կնքել կառավարության հետ, որով կպարտավորվի ՀՀ-ում ոչ մի արևային սարք չիրացնել ու չվտանգել մենաշնորհային շուկաների անձեռնմխելիությունը. «Մենք արտադրատեսակ ունենալու հարց ենք դրել, ոչ թե էներգիայի լրացուցիչ աղբյուր ենք փնտրում»:

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ` 1քմ հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/քմ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտժ/քմ ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Մասնագետները նշում են, որ արևային էներգետիկայի զարգացման համար հարկավոր է շուկա՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է հանդես գա համապատասխան առաջարկով, իսկ ՀԾԿՀ-ն պետք է սակագին ներմուծի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում