Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է «Սարագոսա»-ի հարձակվող Բրաուլիո Նոբրեգուին: Ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարության մեջ: Marca-ի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, առավոտյան 9.30-ի սահմաններում:
Ֆուտբոլիստը սուպերմարկետի մոտ հարձակվել է 30-ամյա երկու երեխատեր կնոջ վրա: Կինը փորձել է ազատվել նրանից, սակայն Նոբրեգուն նրան վայր է գցել և փորձել է բռնաբարել: Երբ կինը աղմուկ է բարձրացրել, ֆուտբոլիստը հեռացել է դեպքի վայրից: Տուժածը ոստիկանություն է դիմել, ինչից հետո ֆուտբոլիստին ձերբակալել են: Բռնության ենթարկված կինը դեմքով չի ճանաչել ֆուտբոլիստին, սակայն հաստատել է, որ հանցագործը կրում էր ճիշտ նույն հագուստը, ինչ բերման ենթարկված Նոբրեգուն:
Ֆուտբոլիստի մեղքը հաստատվել է սուպերմարկետի մոտ տեղադրված տեսախցիկների ժապավենները դիտելուց հետո: Հաղորդվում է, որ Նոբրեգուն հայտնի կնամոլ է և առաջին անգամ չէ բերման ենթարկվում նման հանցագործության համար:






































