Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանում նախատեսում են ստեղծել տեղական արտադրանքի որակը ստուգելու լաբորատորիա

Հայաստանում պատրաստվում են իզոտոպային լաբորատորիա կառուցել՝ ազգային արտադրանքի որակը ստուգելու նպատակով: Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում լրագրողներին այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:Նա ձեռնպահ է մնացել Հայաստանում արտադրված կոնյակի ոչ անվտանգ լինելու մասին Ռուսաստանում հնչած վերջին հայտարարությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը դրա վերաբերյալ պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ստացել: Փոխարենը, նախարարը հայտարարել է, որ Եվրամիության ծրագրերից մեկի շրջանակում ներկայումս իրականացվում է «Armenian brandy» ապրանքանիշի կայացմանը միտված աշխատանք:

 Իսկ առհասարակ հայկական արտադրանքի որակը ստուգելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել իզոտոպային լաբորատորիա, որի ստեղծման ուղղությամբ, ըստ նախարարի, նախատեսվում է գործնական քայլեր ձեռնարկել 2025 թվականից: Լաբորատորիայի գործարկման ժամկետ Գևորգ Պապոյանը չնշեց, սակայն ընդգծեց, որ նախագծի չիրականացման դեպքում հայաստանցի արտադրողներին կտեղեկացնեն սեփական արտադրանքի որակը եվրոպական որևէ լաբորատորիայում ստուգելու պարտադիր պահանջի մասին: Այդպիսով, լաբորատոր եզրակացությունը հնարավորություն կտա փաստացի և հիմնավորված պատասխանել տվյալ արտադրանքի որակի վերաբերյալ հարցերին և հնարավոր դժգոհություններին:

«Մեր տնտեսական քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների որակի շարունակական աճը, որպեսզի կարողանանք դրանք վաճառել բոլոր երկրներում և գոնե որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում՝ ներկայացնենք միջազգային լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները»,- նշեց Գևորգ Պապոյանը: Նա հայտնեց, որ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի կոնյակագործներից որևէ  ահազանգ չի ստացել արտադրանքը Ռուսաստան արտահանելու հետ կապված խոչընդոտների վերաբերյալ:

 Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2024 թվականի պետական բյուջեով ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին գումար է հատկացվել ավելի քան 1 մլրդ դրամի լաբորատոր նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Ըստ նրա, համանման ծրագրեր իրականացվելու են նաև հաջորդ տարիներին: Միաժամանակ, ինչպես նշեց Գևորգ Պապոյանը, մասնավոր հատվածն է զարգացնում իր լաբորատոր կարողությունները:Ի դեպ, նախարարն առանց կոնկրետ ապրանքանիշներ հստակեցնելու նշեց, որ Ռուսաստան արտահանված հայկական կոնյակները ներկայումս իզոտոպային ստուգման են ենթարկվում հենց այդ երկրում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում