Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին:

Ինչպես տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները:

Վահան Սարգսյանն, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ քրեական վարույթները հիմնականում վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից առանց թույլտվության և լիցենզիայի հողամասից կամ ջրային տարածքից ավազի արդյունահանման, իրավաբանական անձանց կողմից իրենց տրված լիցենզիայի տարածքից դուրս կատարվող արդյունահանման, ձկնաբուծարաններ կառուցելու անվան տակ ավազի արդյունահանման դեպքերին և իրավաբանական անձանց կողմից իրենց լիցենզիայով սահմանված տարածքում թույլ տրված չարաշահումներին:

«Հաղորդումները հիմնականում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից, Ազգային անվտանգության ծառայությունից ու  Ոստիկանությունից են ստացվում այն դեպքում, երբ առաջին հաղորդում ներկայացնողը պետք է լինի համայնքի ղեկավարը, տարածքի վարչական պատասխանատուն. անհնար է՝ համայնքի տարածք մտնեն մեծ քանակի մեքենաներ և տեխնիկա ու համայնքի ղեկավարը տեղյակ չլինի դրանց մասին»,- ընդգծել է Վահան Սարգսյանը՝ հավելելով, որ խնդրի մասին բարձրաձայնել է նաև մարզխորհրդի նիստում:

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու դեպքերով նախաձեռնվել է 38 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 10 քրեական վարույթ:

«8 քրեական վարույթի շրջանակում ունենք շուրջ 130 մլն դրամի վերականգնում»,- նշել է մարզի դատախազը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին տվել է մի շարք հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում