Monday, 29 04 2024
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողով. Ադրբեջանի «մեկուսացման» խնդիրը

ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան խորհրդաժողովից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տպավորություն է ստացել, ինչն, ի դեպ, ավելի սուր շեշտադրումներով նաեւ Մոսկվան ունի, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում «նոր բաժանարար գծեր է ստեղծում եւ Ադրբեջանը մեկուսացնելու նպատակ ունի»:  Բլինքեն-Փաշինյան-ֆոն դեր Լյաեն բանակցություններից մեկ օր անց Խիվայում աշխատանքային հանդիպում են ունեցել Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահները եւ «սկզբունքորեն համաձայնեցրել Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի միասնական դիրքորոշումը»:

ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի հստակ օր դեռեւս չկա, ըստ տեղեկությունների՝ այն «կգումարվի ապրիլի երկրորդ կեսին՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքնեդում»: Եվրամիությունը ծարգրում է Կենտրոնական Ասիայի երկրներին տասը միլիարդ եվրո արտոնյալ վարկ տրամադրել՝ արդիականացնելու այսպես կոչված «Միջին միջանցքի» ենթակառուցվածքները:

Փորձագետները «Միջին միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը չեն գերագնահատում, բայց գրեթե բոլորն են համոզված, որ Եվրամիությունը լոգիստիկա փոխելու հարց է լուծում, իսկ դա քաղաքական որոշում է. Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը չպետք է իրականացվի Ռուսաստանի տարածքով: «Միջին միջանցքը» կարեւորում է Ադրբեջանի նշանակությունը: Եվրամիությանը Հարավային Կովկասում Ադրբեջանին «մեկուսացնելու» նպատակ վերագրելիս ի՞նչ է նկատի ունենում Իլհամ Ալիեւը: Նա մատավախություն ունի, որ ԵՄ-Կենտրոնական Ասիա մեծ համաձայնության դեպքում կորցնում է Հայաստանին «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու լծա՞կը:

Ըստ երեւույթին՝ այո: Բաքու-Կարս երկաթուղու թողունակությունը բավարար չէ, որպեսզի Եվրամիություն-Կենտրոնական Ասիա-Չինաստան եւ հակառակ ուղղությամբ տարեկան մի քանի տասնյակ միլիոն տոննա բեռնափոխադրումներ իրականացվեն: Շատ հավանական է, որ Եվրամիությունը Տաշքենդի գագաթնաժողովում օրակարգ բերի Հայաստանի հարավում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցը: Եթե նման համաձայնություն կայանա, ապա Ադրբեջանն իրոք մեծ հաշվով «մեկուսացվում է». Հայաստանի հարավի լոգիստիկ հնարավորությունն անցնում է Եվրամիության տիրույթ:

Խիստ ուշագրավ է, որ ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի կազմակերպման մասին տեղեկատվությանը զուգահեռ հայտնի է դարձել, որ Բիշքեկ է մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը: Մինչ այդ Ուզբեկստան էր այցելել Իլհամ Ալիեւը: Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրում Տաջիկստանի նկատմամբ: «Կրոկուսի» ահաբեկչությունից հետո լարված են ռուս-տաջիկական հարաբերությունները: Բացառված չէ, որ Իլհամ Ալիեւը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ համաձայնությամբ փորձում է ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում «ճեղքվածքներ» ստեղծել:

Նման դեպքերում, որպես կանոն, գործում է կոնսենսուսի սկզբունքը: Եւ եթե, ասենք, Կիրգիզիան այդ գագաթնաժողովին չմասնակցի կամ ներկայանա եւ «հատուկ կարծիք»  արտահայտի, ապա ԵՄ-Կենտրոնական Ասիա «աշխարհաքաղաքական համաձայնությունը» չի կայանա: Այդ դեպքում Ադրբեջանի «մեկուսացվածությունը» կփոխակերպվի «վճռական խոսքի իրավունքի»: Ամենայն հավանականությամբ, հենց այդ խնդիրն է փորձում լուծել Իլհամ Ալիեւը՝ հասնել  նրան, որ Հայաստանի իրական մեկուսացվածությունը չհաղթահարվի կամ հաղթահարվի Ադրբեջանի «մեծահոգությամբ»: Որպեսզի Հայաստանի հարավի լոգիստիկ հնարավորությունները մնան Բաքվի վերահսկողության ներքո: Ի՞նչ է ձեռնարկելու Մոսկվան Կենտրոնական Ասիայի ուղղությամբ: Կասիմ-Ժոմարթ Տոկաեւն արդեն հայտարարել է, որ Ղազախստանը Ոսկե հորդայի իրավահաջորդն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում