Ֆրանսիական զենք արտադրող հսկա Nexter KIDS կորպորցաին մտադիր է ավելացնել «Caesar» ինքնագնաց հրետանային կայանքների արտադրությունը ամսական մինչև 12 միավոր: Ներկայումս ընկերության ձեռնարկությունները թողարկում են ամսական 6 ինքնագնաց։
Նշվում է, որ ի սկզբանե արտադրողը նախատեսում էր այդ ցուցանիշը հասցնել ամսական ութ միավորի։ Սակայն աճող պահանջարկը և Ուկրաինային աջակցելու հրատապ անհրաժեշտությունը պայմանավորեցին ընկերության որոշումն՝ ավելի մեծացնել արտադրությունը։