Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է անցկացնել միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված առկա մտահոգությունների նվազեցմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանին առաջարկ է արվել անցկացնել միջգերատեսչական քննարկումներ՝ ուղղված առկա մտահոգությունների նվազեցմանը։

Այդ համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ աշխատանքներին ՀՀ մասնակցության սառեցման մասին Հայաստանի բարձրագույն իշխանությունների հայտարարություններին՝ Զախարովան նշել է, որ Հայաստանը շարունակում է իր նախագահությունը ԵԱՏՄ կառույցում, և հայ գործընկերների հետ ինտենսիվ կերպով աշխատանքներ են իրականացվում:

«ԵԱՏՄ-ն տնտեսական ինտեգրացիոն միջազգային կազմակերպություն է, այստեղ լուծվում են տնտեսական կայուն զարգացման հարցեր, անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությանը վերաբերող խնդիրներ։ Քաղաքական հարցեր այս հարթակում չեն քննարկվում, երկրների միջև հարաբերությունները կարգավորվում են փոխշահավետության, իրավահավասարության համատեքստում: Այդ փոխգործակցությունն, անշուշտ, ունենում է իր դրական արդյունքը, այդ թվում՝ Հայաստանի համար, որը վերջին մի քանի տարիների ընթացքում միության շրջանակում առաջատար է մի շարք տնտեսական ցուցանիշներով։ Եվ այդ հնարավորություններն ընձեռնում է միության ընդհանուր շուկան»,- ընդգծել է Զախարովան:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը պետք է խուսափի Արևմուտքի նոր զոհը դառնալու վտանգից:

«Կիեւին եւս խոստացան հուսալի ապագա, բայց հետո լքեցին։ Կարծում եմ՝ դա չպետք է կրկնվի Հայաստանի պարագայում, որովհետեւ Հայաստանն անցել է դժվարին պատմական ճանապարհ, որն իրենում բովանդակում է ե՛ւ ցեղասպանություն, ե՛ւ սեփական սուվերենության ու մշակույթի համար պայքար, ե՛ւ տարածաշրջանային բարդագույն վեճեր։ Հայաստանը մեր դաշնակիցն է, այդ երկրի ու ժողովրդի հետ մենք ունենք տեւական պատմական կապեր, եւ հենց այդ պատճառով մենք Հայաստանին խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում ենք ցանկանում։ Ինչպես գիտեք, հենց դրանից է բխում նաեւ տարածաշրջանի կայունությունը»,- ասել է Զախարովան՝ պնդելով, որ Եվրամիությունը հուսալի գործընկեր չէ եւ այն Հայաստանը դիտարկում է որպես ամեն գնով տարածաշրջան մուտք գործելու կետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում