Friday, 19 06 2026
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում

Բաքվի խաղը եւ Մեծ Բրիտանիայի վերադարձը. Հայաստանը որպես տրանզիտային երկիր դիտարկվու՞մ է

Կիրակի հայտնի է դարձել, որ Իրանի Ռազմածովային ուժերը նոր թեւավոր հրթիռներ են ստացել՝ Talaieh եւ Nasir, որոնց հեռահարությունը հասնում է համապատասխանաբար 1000 եւ 100 կլիոմետրի: Այդ առթիվ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Մոհամեդ Ռզա Նաքդին հայտարարել է, որ Իսրայելը եւ Արեւմուտքը կարող են արգելափակվել Միջերկրական ծովում, քանի որ «Ջիբրելթարը կփակվի: Եմենի հուսիները մի քանի հարձակում են գործել Կարմիր ծովում բեռնափոխադրումներ իրականացնող նավերի դեմ: Միացյալ Նահանգները հայտարարել են Կարմիր ծովում նավարկության անվտանգության ուժերի կազմավորման մասին:

Դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն թույլ տվեց տեղեկատվական արտառոց արտահոսք. Բաքվում Իսլամական հանրապետության դեսպանի եւ փոխարտգործնախարար Շարիֆովի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության տեքստում ընդգծված էր, որ կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում՝ ռազմական ոլորտում համագործակցության եւ տրանսպորտային ու էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Մինչ այդ Բաքու էր այցելել Իրանի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը:

Անդրադառնալով Կարմիր ծովում իրավիճակի եւ Իրանի ՌԾՈՒ նավերը թեւավոր հրթիռներով զինելու թեմային, Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցն արեւմտյան երկրների արձագանքներից առանձնացրել է Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Քեմերոնի բավական կոշտ հայտարարությանը: Քեմերոնը գնահատել է համաշխարհային անվտանգային իրավիճակը եւ ընդգծել, որ այդ բարդ պատկերում Իրանը «ծայրահեղ կործանարար ազդեցություն է գործում տարածաշրջանում եւ աշխարհում: Նա կոչ է արել արեւմտյան երկրներին եւ դաշնակիցներին՝ ստեղծելու Իրանին «զսպող միջոցների ուժեղ գործիքակազմ:

Տպավորություն է, որ Իրանի հետ ռազմական համագործակցության մասին Բաքվի բացախոսությունները հասցեագրված են Արեւմուտքին: Ալիեւը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների համար Իրան-Ադրբեջան կոմունիկացիոն ծրագրերը խնդրահարույց են, ապա Վաշինգտոնը կարող է գործի դնել Հայաստանի նկատմամբ ազդեցությունը, որպեսզի «Զանգեզուրի միջանցքը բացվի: Ըստ երեւույթին, Իրանի նկատմամբ զսպող գործիքակազմեր ստեղծելու մասին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունը Բաքվում գնահատում են որպես Ալիեւի դիվանագիտական« խաղի կամ նաեւ դրա պատասխան:

Ալիեւին կհաջողվի՞ համադրել Իրանի հետ համագործակցությունը Եվրամիության էներգետիկ շուկայում ազդեցիկ ներկայություն ապահովելու հավակնոտ ծրագրին: Ադրբեջանի նավթագազային համակարգի վերածննդի կնքահայրը BP-ն է: Լոնդոնը ծրագրում է 2024-ին անցկացնել վարչապետ Սունակի եւ Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների գագաթնաժողով: Դեպի Կենտրոնական Ասիա եւ հակառակ ուղղությամբ կոմունիկացիաների հանգուցակետը Բաքուն է: Ընդսմին, 2024-ին լրանում է Բաքու-Ջեյհան նավթատարի համաձայնագրի 30-ամյակը, իսկ Ադրբեջանը՝ հյուրընկալում է կլիմայի հարցերով COP29 համաշխարհային խորհրդաժողովը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում նախկին վարչապետ Քեմերոնի նշանակումը արեւմտյան մամուլում գնահատվել է որպես «Ասիա վերադառնալու Լոնդոնի ծրագրի անոնս: Դեկտեմբերին Լոնդոն է այցելել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որին հաջորդել է Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով օգնականի ուղեւորությունը: Նրանք բանակցություններ են վարել Մեծ Բրիտանիայի վարչապետի գլխավոր խորհրդական Թիմ Բարոունի հետ: Կասպից ավազանում Լոնդոնը նոր էներգետիկ նախագի՞ծ է մշակում: Դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիեւը փոխպետքարտուղար Օ՛Բրայանին հավաստիացրել է, որ դեմ չէ տարածաշրջանում էներգետիկ նոր նախագծերին: Հայաստանը որպես Կասպից ավազանից էներգակիրների արտահանման տրանզիտային երկիր է դիտարկվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում