Saturday, 18 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

Նախօրեին ՖԻԲԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 հորիզոնականով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիայի հավաքականը 65-րդ հորիզոնականում է, իսկ Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը: Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլում։ Այս տարվա օգոստոսին Մյունխենում տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով մեր հավաքականի հետ միևնույն խմբում էին ընդգրկվել Ավստրիան և Ալբանիան։ Ընտրական Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 2-րդ տեղը գրաված մասնակիցների ցանկում լավագույն ցուցանիշ ունեցող թիմը: Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին։

«Մենք շատ ոգևորված ենք Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։ Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս խաղերին, և սա մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ և որպես երկիր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին: Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- անդրադառնալով վիճակահանության արդյունքներին ասել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչը հնարավորություն տվեց տեղափոխվելու ավելի բարձր մրցահարթակ։ Փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում մեր հավաքականը 84:68 հաշվով առավելության էր Մալթայի նկատմամբ: Հայաստանի ազգային թիմը պայքարը սկսել էր խմբային փուլից։ Առաջին խաղում մերոնք 100։63 հաշվով հաղթել էին Ջիբրալթարին, այնուհետև 78։66 հաշվով Սան Մարինոյին։ Կիսաեզրափակչում էլ Ռեքս Քալամյանի թիմը 93։66 հաշվով առավելության էր հասել Անդորրայի նկատմամբ։ Եթե մեկ բառով որակենք մեր հավաքականի ելույթը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, ապա պետք այն կոչենք գերազանց։ Երկար տարիներ NBA-ում աշխատած ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանին կարճ ժամանակում հաջողվել ստեղծել թիմը, որը կարող է լուրջ խնդիրներ լուծել։Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը իր խաղում էապես տարբերվեց մյուս 5 հավաքականներից։ Այո, մեր ազգային թիմը մի գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից և արժանի հաղթանակ տարավ։ Այս տարվա հունիսի մեր ազգային թիմը երկու Լոս Անջելեսում երկու ստուգողական հանդիպում անցկացրեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։ Սա կարելի է համարել կարևոր փորձություն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին ընդառաջ։

Մեր հավաքականը դիմադրություն ցույց տալով հզոր հավաքականին ցույց տվեց, որ կարող է հաջողության հասնել բարձր մակարդակի մրցաշարերում։ Չմոռանանք, որ 2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը ևս դարձել էր մրցաշարի չեմպիոն: Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խորվաթ մասնագետ Նիկշկայի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։

2018 թվականին էլ Հայաստանի հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլումը։ Մեր ազգային թիմն առավելության էր հասել նույն Ալբանիայի նկատմամբ և զիջել Դանիային։Այն ժամանակ չստանալով պատշաճ աջակցություն մեր գլխավոր թիմը չմասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլին։ 4 տարի անց ունենք նոր և մարտունակ հավաքական, որը կրկնեց 2016 թվականի հաջողությունը։ Լիահույս ենք, որ Կալամյանի գլխավորությամբ կգերազանցի խորվաթ մասնագետի օրոք գրանցված արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում