Ռուսական հեղինակավոր Soccer.ru ֆուտբոլային կայքը Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Կրասնոդար»-«Ռուբին» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
Անդրադառնալով հանդիպմանը` կայքը գրում է, որ Մովսիսյանը միայնակ շատ ավելի վտանգավոր էր գործում, քան «Ռուբին»-ն` ամբողջ թիմով:
Կայքը գրում է հետևյալը. «Հայ հարձակվողը գերազանց հանդիպում անցկացրեց: Անընդհատ պայքարի մեջ էր: Բացեց խաղի հաշիվը և մոտ էր դուբլի հեղինակ դառնալուն: Նա տեխնիկապես հագեցած, արագ և անզիջում ֆուտբոլ ցուցադրեց: Մովսիսյանը հրաշալի է խաղում»: