Saturday, 18 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Ֆուտբոլի լեգենդը երջանիկ է Երևանում․ 4 դիմակայություն՝ այսօր երեկոյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում այսօր հայկական 4 թիմերը կանցկացնեն պատասխան հանդիպումները։ Ժամը 19-ին Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում կմրցի շվեդական «Կալմարի» հետ։ Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Մեր թիմերից «Փյունիկը» միակն էր, որ հաղթանակով սկսեց որակավորման երկրորդ փուլը և ունի լավ հնարավորություն երրորդ փուլում հայտնվելու։ Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում Եղիշե Մելիքյանի թիմը երեք խաղում նույնքան հաղթանակ է տարել, խփելով 7 և բաց թողնելով ընդամենը մեկ գնդակ։ Առաջին փուլում «Փյունիկը» ընդհանուր 5։0 հաշվով հաղթել էր «Նարվա Տրանսին»։ Չնաած Շվեդիայում տարած հաղթանակի Եղիշե Մելիքյանը կարծում, է, որ այսօր բարդ խաղ է սպասվում։ «Շատ դժվար խաղ է սպասվում։ Մենք հաղթեցինք առաջին խաղում, բայց այս խաղում մենք որոշ խնդիրներ ունեցնաք։ Նրանք խելացի մարզիչ ունեն, կփորձեն նոր բան փորձել, նոր սխեմայով խաղալ մեզ հետ։ Թիմի մարզավիճակը շատ լավ է, պատրաստ ենք խաղին։ Հոգեբանորեն պատրաստ ենք, պետք է աշխատենք ու պայքարենք, որ կարողանանք հասնել հաջողության»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Մելիքյանը։ «Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) դիմակայության հաղթողի հետ:

Ինչևէ, Ժամը 20-ին Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» իր մարզդաշտում կխաղա ռումինական «Ֆարուլի» հետ։ Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում հայկական թիմը պարտվել էր 2։3 հաշվով։ Նշենք, որ «Ֆարուլը» գլխավորում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից Գեորգի Հաջին։ «Երջանիկ եմ այսքան ժամանակ անց կրկին գտնվել Հայաստանում, քանի որ առաջին անգամ այստեղ եղել եմ 16 տարեկանում։ Կարևոր հանդիպում է սպասվում մեզ։ Հույս ունենք ցուցադրել նույն խաղը, ինչ Կոնստանցայում էր։ Շատ լավ ենք ուսումնասիրել մեր մրցակցին, որը շատ լավ ֆուտբոլ է խաղում։ Կարծում եմ՝ բավական նման ենք խաղաոճերով։ Սպասում եմ հետաքրքիր հանդիպում։ Հույս ունենք նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։ Ամեն բան կախված է փոքր դետալներից»,- ասել է Հաջին։ Ժամը 22։15-ին Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի հունական «Արիսի» հետ, Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1։ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» ևս ցուցադրում է գրագետ և տպավորիչ ֆուտբոլ։ Լիահույս ենք, որ հատկապես տակտիկական պայքարում մեր թիմին կհաջողի կոտրել բավական ուժեղ մրցակցի դիմակայութունը։

«Առաջիկա խաղում կփորձենք չեզոքացնել այս թիմի հզոր կողմերը ու կփորձենք օգագործել այս թույլ կողմերը։ Այս հանդիպումը տակտիկապես բոլորովին այլ կլինի։ Ինչպե՞ս կընթանա հանդիպումը։ Մենք պետք է փորձենք արագ արձագանքել տարբեր իրավիճակներին։ Մի քանի անգամ ասել եմ, որ «Արիսը» բարձր մակարդակի թիմ է ինձ համար և եթե համեմատենք թիմերի բյուջեները․․․։ Բայց ֆուտբոլում բյուջեն ամենակարևորը չէ, քանի որ սա երկար մրցաշար չէ, ընդամենը երկու խաղ է, և հնարավոր է երկու խաղում հասնել ցանկանի արդյունքի»,- ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Այս դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր ալբանական «Էգնատիային»։ Եվ վերջապես ժամը 23-ին Երևանի «Ալաշկերտը» Հունգարիայում կմրցի «Դեբրեցենի» հետ։ Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Դեբրեցնի» հաղթանակով 1։0 հաշվով։

Նշենք սակայն, որ այդ մրցավեճում «Ալաշկերտն» ուներ առավելություն և կարող էր նույնիսկ հաղթել։ Չնայած պարտության «Ալաշկերտի» հետ ևս հույսեր ենք կապում։ Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ: Ընդհանուր առամամբ Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում սպասելիքները մեծ են հատկապես «Փյունիկից» և «Արարատ-Արմենիայից» որոնք ցուցադրած խաղն իսկապես տպավորում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում