Tuesday, 16 06 2026
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները

Ադրբեջանցի Իսքենդերլին Երևանում է․ Մերոնք սկսում են պայքարը․․․

Այսօր հայկական երեք ակումբները պայքարը կսկսեն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում: Ժամը 19-ին Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկ» Աբովյանի քաղաքային մարզադաշտում կմրցի էստոնական «Նարվա Տրանսի» հետ։ Նույն ժամին Երևանի Ավանի ակադեմիայի մարզադաշտում Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» կհուրընկալի ալբանական «Էգնատիային»: Ժամը 21-ին էլ «Ալաշկերտը» «Ուրարտուի» մարզադաշտում կխաղա Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ:

Ակնկալում ենք, որ երեք թիմերն այսօր կվաստակեն 9 միավոր։ Սպասելիքները հատկապես մեծ են «Փյունիկից», որը խաղալու է կարգով զգալի ցածր մրցակցի հետ։ Հիշեցնենք, որ անցյալ տարի «Փյունիկը» ելույթ ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և մոտ էր փլեյ-օֆֆում հայտնվելուն։ «Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վերլուծել ենք մրցակցին: Նախապատրաստվելու համար բավականին ժամանակ ունեինք, լավ աշխատանք ենք տարել: Ֆուտբոլիստները մարտական են տրամադրված, կա վստահություն: Պետք է լուրջ մոտենանք խաղին, քանի որ մրցակիցը վտանգավոր է: Մրցակցի մարզիչը նոր է, դիտել ենք նրանց անցկացրած վերջին 5 խաղերը: Գոհ չեմ ակումբի սելեկցիոն աշխատանքից, բայց մեղավորներից մեկը ես եմ: Կարող էինք ավելի ուժեղ կազմ ունենալ, բայց սա էլ վատը չէ:Լուկա Յուրիչիչի ապագայի վերաբերյալ հստակ բան չեմ կարող ասել, քանի որ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: Նորեկները դեռ պետք է հարմարվեն թիմին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Ինչևէ, որոշակի լարվածություն է ստեղծվել «Արարատ-Արմենիա»- «Էգնատիա» մրցավեճի շուրջ։ Բանն այն է, որ ալբանական թիմի հետ Երևան է ժամանել ադրբեջանցի հարձակվող Վուսալ Իսքենդերլին։ Վերջինս հանդես է եկել նաև Ադրբեջանի ազգային հավաքականում։ Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանցի ֆուտբոլիստը կխաղա Հայաստանի մայրաքաղաքում։ Իսքենդերլին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները զարմացել են տեսնելով իր անձնագիրը։ Նա նշել է նաև, որ գտնվում է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ։ Նշենք, որ Իսքենդերլին ալբանական թիմի նորեկն է։ Նա հանդիսանում է «Էգնատիայի» ամենաթանկ ֆուտբոլիստը 400 հազար եվրո տրանսֆերային արժեքով։ Մինչ Ալբանիա տեղափոխվելը Իսքենդերլին հանդես է եկել ադրբեջանական «Սումգայիթ» ակումբում։ «Ուսումնասիրել ենք մրցակցին։ Հարյուր տոկոսով ծանոթ ենք, թե ինչ ֆուտբոլ են դավանում և ինչ կազմ ունեն։ Լեգեոները մեծ մաս են կազմում այս թիմում։ Կարելի է ասել, որ հենց նրանք են տոն տալիս այս թիմի խաղում։ Առաջին գիծն ավելի լավ տպավորություն է թողնում։ Խաղակցված թիմ է, լավ ֆուտբոլիստներով։ Գիտենք, թե ինչ սխեմայով են խաղում, ինչպես են փոխում խաղի ժամանակ։ Այդ բոլոր ինֆորմացիան ունենք։ Լավ թիմի տպավորություն է թողնում։ Հավաքական ֆուտբոլիստներ կան կազմում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Վերջինս «Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշրջանի ավարտից հետո։ Այսօր երևանյան թիմը առաջին պաշտոնական խաղը կանցկացնի Մինասյանի գլխավորությամբ։ Անդրադառնանք նաև «Ալաշկերտին»։ Մեր թիմը կարգով զգալի գերազանցում է չեռնոգորական թիմին։ «Արսենալ Տվիատի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը ընդամենը 1․3 միլիոն եվրո է։

Մինչդեռ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 4․3 միլիոն եվրո է։ «Պատրաստ վաղվա խաղին՝ հոգեբանական ու ֆունկցիոնալ առումով։ Բելառուսի հավաքին չմեկնելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ առաջին խաղը կայանալու էր Երևանում, բացի այդ լավ մրցակից գտանք, ի դեմս իրանական «Մեսրաֆսանջանի»։ Մեր նորեկները լավ տպավորություն են թողնում, բայց նրանց ժամանակ է պետք ադապտացիայի համար։ Մրցակից թիմում տեղի է ունեցել մարզչական փոփոխություն։ Կարողացել ենք ուսումնասիրել նոր մարզչի խաղը։ Կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը, որպեսզի հաղթենք ու անցնենք առաջ։ Պատրաստվում ենք հերթական հանդիպմանը»,- նախաղային մամուլի ասուլիսում ասաց մեր թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում