Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Միշելն արձագանքեց Ալիևի սպառնալիքին. կոճակն ու բանալին

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է, միայն թե այդքան էլ պարզ չէ՝ Ալիևի՞ն, թե՞ ինքն իրեն: Միշելը թվիթերյան գրառում է արել, որտեղ վերստին օգտագործելով «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը, գրել է, թե՝ «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ այժմ առանցքային է»: «Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից ու երկխոսության նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք», շարունակել է ԵԽ ղեկավարը, ասելով, որ սպասում է Քիշնևի հանդիպմանը: Այդ հանդիպումն ինչպես հայտնի է սպասվում է հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության Վեհաժողովի ընթացքում: Հանդիպումը կլինի հնգակողմ, կմասնակցեն նաև Մակրոնն ու Շոլցը:

Մայիսի 28-ին Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնաց Արցախի ժողովրդին, հայտարարեց, որ ղեկավարությունը պետք է հանձնվի, իսկ արցախցիներն էլ դաս քաղեն սահմանային անցակետից: Ալիևի այդ հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Բրյուսելի հանդիպմանը հաջորդեց Միշելի հայտարարությունը, թե խրախուսում է Իլհամ Ալիևին ավելի դրական օրակարգ ձևավորել «նախկին ԼՂԻՄ հայերի» իրավունքների ու անվտանգության շուրջ:

Շառլ Միշելի արձագանքը խոսում է այն մասին, որ Ալիևը մեղմ ասած «ճիշտ չի հասկացել» Միշելին: Բայց, տպավորություն է, որ փոխարենը Միշելն է հասկացել Ալիևին, ընդ որում տպավորություն է՝ թե կես խոսքից: Որովհետև, նա արձագանքում է հերթական անհասցե խոսքով, ասելով, թե երկխոսությունը առանցքային է, պետք է հրաժարվել առավելապաշտությունից, պետք է կայացնել համարձակ որոշումներ: Իսկ ո՞վ պետք է կայացնի, Շառլ Միշելը լռում է:

Հետո կլինի հանդիպումը Քիշնևում, դրանից հետո Շառլ Միշելն էլի կասի երկխոսության վերաբերյալ ինչ որ դրական բաներ, իսկ հետո Ալիևը դարձյալ կսպառնա, թեև դրա կարիքը չկա էլ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը Ալիևի մշտական սպառնալիքն է Արցախի հասցեին, իսկ դրա հանդեպ գործուն լոյալությունը՝ այդ սպառնալիքի լուռ կամ բացահայտ խրախուսում: Ռուսաստա՞նն է միջանցքի վերահսկողը: Իհարկե: Եվ Ռուսաստանն է Ադրբեջանի գործողությունների պատասխանատուն, ուզի, թե ոչ: Բայց հարց է առաջանում, իսկ բրյուսելյան ձևաչափի «տերը» ինչի՞ համար է պատասխանատու, թե՞ դա «անպատասխանատու» ձևաչափ է: Չէ՞ որ այդ անպատասխանատու ձևաչափը կարող է առաջացնել նաև անպատասխանատու վարքագիծ հակամարտող կողմերում: Իսկ Ադրբեջանը փնտրում է հենց դա: Հնարավոր է պատասխանատվությունն անվերջ և միանգամայն արդարացի բարդել Ռուսաստանի վրա, բայց դրանից ավելի ու ավելի անպատասխանատու է դառնում Ադրբեջանը, իսկ դրա հետևանքը զգում և զգալու են գերազանցապես Արցախը և Հայաստանը: Հետևաբար լուծում պահանջում է այդ խնդիրը: Մինչդեռ, գոնե առայժմ, այլ ձևաչափերը ոչ թե լուծում են այդ խնդիրը, այլ խորացնում: Շառլ Միշելն ունի՞ լուծում Քիշնևի համար, գիտե՞, թե որտեղ է Ալիևի կոճակը, թե «վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում» արտահայտությամբ ԵԽ նախագահը իրականում ապահովագրում է իրեն:

Վերքերի ապաքինումն իսկապես պահանջում է ժամանակ, դա այդպես է, բայց Ադրբեջանի հակամարդկային վարքագծի հետևանքով Արցախի մարդասիրական ճգնաժամը պահանջում է լուծում, որի բանալին այնտեղ է, որտեղ ուժն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում