Thursday, 16 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․

Ռուսաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն այս տարվա ապրիլի 16-ին մեկնաբանել էր մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ռուսաստանցի մարզիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ «Դալալոյանը հրաժարվե՞լ է տեղափոխվել Հայաստանի հավաքական։ Դա ճիշտ է։ Այո, նրան առաջարկել են, բայց Արթուրը շատ հստակ հասկացրեց, թե որտեղ է և ում հետ։ Դալալոյանը ճիշտ է վարվել, նա նորմալ, բարեկիրթ անձնավորություն է, և նա չէր կարող վերցնել և այլ կերպ վարվել»,- ասել էր Ռոդիոնենկոն։ Ի պատասխան լուրերի, ըստ որոնց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առաջարկ է արել Դալալոյանին և գեղասահորդ Արթուր Դանիելյանին հանդես գալ Հայաստանի հավաքականում, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ այդ լուրերը կատարյալ դատարկաբանություն են: «Այդ լուրերը անհեթեթություն են ու կատարյալ դատարկաբանություն: Սրան, նույնիսկ, անդրադառնալ պետք չէր, սակայն թյուրըմբռնումից խուսափելու համար հարկ եմ համարում բացատրել: Առաջին հերթին՝ ՀԱՕԿ-ը իրավական տեսանկյունից իրավունք չունի մարզիկներ հրավիրել Հայաստան: Երկրորդ՝ մեր մարմնամարզիկները տարիներ շարունակ փայլել են մոլորակի ամենատարբեր հարթակներում: Նրանք աշխարհում լավագույններից են:

Օրեր առաջ էլ Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց մեր օրհներգը, նույնն էլ՝ երիտասարդների Աշխարհի առաջնությունում եղավ: Հանուն ինչի՞ ՀԱՕԿ-ը պետք է հետաքրքրված լինի այլ երկիր ներկայացնող մարզիկներով: Խորհուրդ եմ տալիս շարունակել հպարտանալ մեր երկրի պատիվը բարձր պահող մարզիկներով և չտարածել ապատեղեկատվություն»,- նշել էր Ռոստոմյանը: Չմոռանանք, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկներին զրկել է իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Դալալոյանի պես մարզիկին Հայաստանի օլիմպիական հավաքական բերելը ինչ խոսքը մեծ ձեռքբերում կլիներ բայց․․․։ Վերջին զագրացումները խոսում են այն մասին, որ այս մարզիկը ելույթ չի ունենա Հայաստանի դրոշի ներքո։ Ինչև Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը ապրիլի 17-ին դարձավ սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն:Թրամարտի մրցման եզրափակիչում 29-ամյա մարզուհին 15-12 հաշվով առավելության էր հասել Ալինա Միխայլովայի նկատմամբ: Հիշեցնենք, որ միջազգային կարգի սպորտի վարպետ Յանա Եգորյանը կարիերայում երրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը: «Յուրաքնչյուր մարզիկ ունի նպատակ և դա բնական է։ Յուրաքանչյուր մարզիկի գլխավոր նպատակը սակայն Օլիմպիական խաղերն են։ Եկող տարի կսկսվի 2024 թվականի Օլիմպիադայի որակավորման փուլը։

Բնական է, որ առանց որակավորման հնարավոր չի լինի ելույթ ունենալ Փարիզում։ Եթե ռուսաստանցի մարզիկներին թույլ չտան մասնակցել որակավորման մրցաշարերին, ստիպված եմ լինելու ամուսնուս հետ լուրջ խոսակցություն ունենալ։ Այո, սուսերամարտով կարող եմ զբաղվել Ռուսաստանում, բայց որքան։ Մի տարի, երկու տարի․․․։ Եթե չիլինի հեռանկար ստիպված եմ լինելու այլ զբաղմունք գտնել»,- ավելի վաղ ասել էր Եգորյանը: Ռուսաստանի առաջնությանը մասնակցելն ու չեմպիոն դառնալը Եգորյանի կողմից ըստ էության հայտ է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Այս պահին քիչ հավանական է, որ ՄՕԿ-ը վերանայի որոշումը ռուսաստանցի մարզիկների վերաբերյալ։

Համենայն դեպս, Փարիզի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը կարելի է բացառել։ Ստեղծված իրավիճակում Յանա Եգորյանը ունի Փարիզ մեկնելու մեկ ճանապարհ։ Դա է ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո։ Սա Եգորյանի համար միակ հեռանկարն ու ոսկե հնարավորությունն է։ Թե ինչ որոշում կկայացնի Եգորյանն և ՀԱՕԿ-ը այս պահին դժվար է ասել։ Համենայն դեպս հայազգի օլիմպիական չեմպիոնը քիչ ժամանակ ունի, քանզի իրավական գործըթնացից զատ անհրաժեշտ է մասնակցել նաև օլիմպիական խաղերի վարկենիշային մրցաշարերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում