«Եվրո-2012»-ի ընտրական փուլում Սլովակիայի հավաքականին հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը, որը դարձավ հանդիպման առաջին գոլի հեղինակը, հայտարարել է, որ հաղթանակն իր համար անակնկալ չէր:
«Սա չափազանց կարևոր հաղթանակ էր, բայց այն անակնկալ չէր ինձ համար: Մենք հավատում էինք միմյանց առաջին իսկ րոպեից: Սա ևս մեկ հնարավորություն էր՝ ապացուցելու, որ մենք լավ թիմ ունենք, և փաստը, որ բոլոր գոլերը խփեցինք բաց հարձակվողական խաղային կոմբինացիաներից հետո, ապացուցում է, որ մենք լավ ֆուտբոլիստներ ունենք»,- Յուրա Մովսիսյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































