Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը Սլովակիա-Հայաստան (0:4) հանդիպումից հետո հայտարարել է, որ մեր ֆուտբոլիստները մինչև հանդիպումը հավատացել են իրենց հաղթանակին:
«Մենք առաջին իսկ րոպեից հավատում էինք, որ կարող ենք հաղթել: Հաջողությունը նույնպես մեր կողմն էր. Սլովակիան գոլ խփելու լավ հնարավորություններ ուներ, բայց չօգտագործեց: Հանդիպումից առաջ մեր մտքով անգամ չէր անցնում, որ կհաղթենք 0:4 հաշվով, բայց մենք միշտ հավատացել ենք, որ կարող ենք հաղթել, և երրորդ գոլից հետո արդեն պարզ դարձավ, որ մենք արեցինք դա:
Մեր հաղթանակի գրավականը թիմային ոգին է: Այժմ իրական հնարավորություն ունենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու: Հարկավոր է կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա»,- Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: