ԵՄ-ն ցանկանում է օգտագործել ռուսական ակտիվները, որոնք բռնագրավվել են եվրոպական իշխանությունների կողմից որպես պատժամիջոցների մաս՝ պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար: Արտասահմանում ռուսական պահուստները շատ դժվար է հետագծել, և Ռուսաստանի բանկի միջոցները պահվում են բազմաթիվ տարբեր հաշիվներում, ինչը ստեղծում է մի շարք իրավական բարդություններ:
Եվրահանձնաժողովը դիտարկել է ԵՄ այն երկրների նկատմամբ տուգանքների կիրառման հնարավորությունը, որոնք բավական արագ չեն տրամադրել տեղեկատվություն ռուսական ակտիվների գտնվելու վայրի մասին։ Միաժամանակ, սրան դեմ են արտահայտվել տասնյակից ավելի կառավարություններ, ինչի կապակցությամբ Բրյուսելում մերժվել է համապատասխան ծրագիրը։