Monday, 29 04 2024
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին

Ալիևը Փաշինյանի հետքով. պլանավորված ա՞յց, թե՞ խայծ

Ադրբեջանի նախագահ Ալիևը մարտի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Բեռլին: Պլանավորվա՞ծ էր նրա այցը, թե՞ դրա անհրաժեշտությունն ու պլանավորումը առաջ է եկել Նիկոլ Փաշինյանի Գերմանիա այցից հետո: Այդ հարցն առաջացնում է ոչ միայն հանգամանքը, որ փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցած, ու այնտեղ նաև ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո հանդիպում ունեցած, նաև հարավկովկասյան թեմայով պանելային քննարկման մասնակցած Փաշինյանն ու Ալիևը դրանից կարճ ժամանակ անց հաջորդական աշխատանքային այցեր են կատորում Գերմանիա, այլ նաև այն հայտարարությունը, որ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ արել էր Կանցլեր Շոլցը օրեր առաջ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Կա՞ր որևէ նախնական համաձայնություն, որ Մյունխենի համաժողովից հետո թե Հայաստանի վարչապետի, թե Ադրբեջանի նախագահի այցեր լինեն Բեռլին, արդեն Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետ քննարկումների համար, թե՞ Ադրբեջանի նախագահը Բեռլին է այցելում այն բանից հետո, ինչ հնչել է Շոլցի շուրթերից՝ ինքնորոշման իրավունքի մասով, և Ալիևը Փաշինյանի «հետքով» մեկնում է կրակը հանգցնելու համար: Որովհետև, կախված այն հանգամանքից, թե որ տարբերակի հետ գործ ունենք, կանցլեր Շոլցի հայտարարությունը ստանում է տարբեր համատեքստ: Օրինակ, այդ հայտարարության նպատակը կարող էր լինել Ալիևին Բեռլին «բերելը»: Այդ դեպքում էլ հարց է, թե ի՞նչ նպատակով, բուն թեմային, այսինքն հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվո՞ղ, թե՞ այդ պարաըայում հայ-ադրբեջանական հակամարտությունն ու արցախյան խնդիրը ծառայել է իբրև «խայծ», իսկ Բեռլինում նրա հետ կքննարկվեն այլ՝ Գերմանիայի համար ավելի նշանակալի և անմիջական կարևորություն և ընդգրկում ունեցող հարցեր, որոնց քննարկման արդյունքից էլ կարող է կախված լինել, թե որքանով կպահպանվի ինքնորոշման իրավունքի մասին Գերմանիայի կանցլերի արտահայտած դիրքորոշումը իրական քաղաքականության ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում