Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման` ԵՄ առաջարկած ծրագիրը ենթադրում է, որ Սերբիան դեմ չի լինի Կոսովոյի անդամակցությանը միջազգային կազմակերպություններին․ այս մասին ասված է փաստաթղթի հրապարակված տեքստում, որը նախապես համաձայնեցրել են կողմերը:
«Կողմերը ելնում են նրանից, որ երկուսից ոչ մեկը չի կարող մյուս կողմին ներկայացնել միջազգային ասպարեզում կամ հանդես գալ նրա անունից։ Սերբիան դեմ չի լինի Կոսովոյի անդամակցությանը որևէ միջազգային կազմակերպության»,- ասվում է այնտեղ։
Բացի այդ, ծրագիրը ենթադրում է պետհամարանիշների, անձնագրերի և այլ փաստաթղթերի ճանաչում, ներկայացուցչությունների ստեղծում և տարբեր ոլորտներում հարաբերությունների ակտիվացում։ Բացի այդ, կողմերից ոչ մեկը չպետք է արգելափակի մյւսի գործողությունները ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին․ տեղեկացավ «Ռադարը»։
Բելգրադը և Պրիշտինան, ԵՄ նախագահությամբ պետք է հնարավոր կարգավորման շրջանակներում, պետք է համատեղ հանձնաժողով ստեղծեն, որն էլ կհետևի համաձայնագրի կետերի կատարմանը: