Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Խստագույնս հետևեք կատարվող աշխատանքներին»․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի տարեվերջյան նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները։

Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի տարածքային համաչափ զարգացման և համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 և 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

Ամփոփելով կատարված աշխատանքները՝ վերջինս զեկուցել է, որ անցնող տարում մարզի համայնքներից Կառավարություն է ներկայացվել 37 ծրագրային հայտ, որոնցից հավանության են արժանացել 19–ը՝ ընդհանուր 6,7 միլիարդ դրամ արժեքով։ Ըստ Վարդան Սաֆարյանի՝ համայնքներում ծրագրերի մեծ մասն ավարտական փուլում են, որոշ ծրագրերի իրականացումը որոշակի պատճառներով կավարտվի հաջորդ տարի։

2023 թվականին մարզի 5 համայնքներից ներկայացվել է ավելի քան 39 ծրագրային հայտ՝ շուրջ 22,9 միլիարդ դրամի, որը բացառիկ է վերջին տարիների համեմատ։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը գոհունակություն է հայտնել սուբվենցիոն ծրագրերի թվերի հետ կապված, մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին հանձնարարել խստագույնս հետևել իրականացվելիք ծրագրերի ողջ ընթացքին, որպեսզի պահպանվեն աշխատանքների իրականացման ժամկետներն ու որակը։

«Պետք է բացառենք որևէ անորակ աշխատանք։ Խստագույնս հետևեք կատարվող աշխատանքներին, քաղաքացին պետք է իրապես զգա փոփոխությունը»,- ասել է մարզի ղեկավարը։

Նիստին անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի և դրանց իրազեկմանը, խաղողի մթերման գործընթացին, համայնքներում վարձավճարների գանձմանը և բազմաթիվ այլ խնդիրներին առնչվող հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում