ԱԱ-2022-ի C խմբի 2-րդ տուրում մրցեցին Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականները։
Արգենտինացիները հաղթեցին 2։0 հաշվով։
65-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մեսսին, 87-րդ րոպեին Ֆերնանդեսը կրկնապատկել է հաշիվը։
Այս տուրից հետո Լեհաստանի հավաքականը 4 միավորով գլխավորում է խումբը, Արգենտինայի ընտրանու ակտիվում կա 3 միավոր, նույնքան միավոր ունի Սաուդյան Արաբիան, իսկ մեքսիկացիները 1 միավոր են վաստակել։