Friday, 10 05 2024
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել

Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին հայանպաստ բանաձևի ընդունումը

Թունիսում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին Ֆրանսիան, Կանադան, Ուկրաինան, Հունաստանը, Կատարը և 50-ից ավելի այլ երկրներ ընդունել են հայանպաստ բանաձև՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան՝ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնելով ադրբեջանական ագրեսիային ենթարկված Հայաստանին։

Հայանպաստ այդ բանաձևով Կազմակերպությունը համերաշխությունն է հայտնել Հայաստանին և խորին մտահոգություն հայտնել վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի՝ հատկապես դրա արդյունքում միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։ 50-ից ավել անդամ երկրներ ունեցող կազմակերպությունը կոչ է արել կողմերին միջազգային գործընկերների հետ համատեղ, խնդիրների բանակցված, խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ միաժամանակ կոչ անելով խստորեն հարգել հրադադարը։ Բանաձևով կոչ է արվել իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը և ողջունել գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։

Բանաձևում անդրադարձ կա նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։

Առաջին հայացքից պարզ թվացող բանաձևը իրականում այնքան էլ հեշտ չի ընկալվել։ Ադրբեջանական լոբբին փորձել է ամեն կերպ խոչընդոտել հայանպաստ բանաձևի ընդունումը և իր յուրային երկրների միջոցով հասնել նրան, որ չեզոք բանաձև ընդունվի, և հայանպաստ կետերը դուրս մղվեն դրանից։ Սակայն, հայկական դիվանագիտությանը հաջողվել է հասնել խիստ հայանպաստ բանաձևի ընդունմանը՝ ըստ էության հերթական անգամ միջազգային հանրության առաջ ցույց տալով Ադրբեջանի իրական դեմքը՝ 50-ից ավելի երկրների դրդելով բանաձևի տեսքով բարձրաձայնել այդ մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում