«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում են, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը գոնե Երևանում չպետք է տեղի ունենար:
Իոաննիսյանի խոսքով` մեր անվտանգության համար դաշնակցին տվել ենք ամեն ինչ, բայց պարզվում է` մեր դաշնակիցը մեր թշնամու կողքին է. « ՀԱՊԿ գագաթնաժողովի` Երևանում անցկացնելը իշխանության կողմից ստորացուցիչ քայլ է»:
Միսկարյանն էլ նշեց, որ ակցիան չպետք է լինի ընդդեմ Պուտինի, այլ հանուն ՀՀ ինքնիշխանության. «Պետք է հասկանանք` Հայաստանը չի անկախացել միայն թղթի վրա»: