Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի B խմբում լավագույն ֆուտբոլը ցուցադրում է Հայաստանի հավաքականը:
«Իռլանդացիների հետ բարդ է լինելու, սակայն հուսով եմ՝ մեր փորձառու խաղացողները սառնասիրտ կգտնվեն և իրենց հետևից առաջ կտանեն թիմին: Հայաստանի հավաքականը նույնպես լավ կազմ ունի, և նրանք լավագույն ֆուտբոլն են ցուցադրում մեր խմբում»,- ասել է Վլադիմիր Վայսը:






































