Անգլիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղերում մանչեսթերյան ակումբները ստորացուցիչ պարտության մատնեցին լոնդոնյան թիմերին: «Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 8:2 հաշվով ջախջախեց «Արսենալ»-ին, «Սիթի»-ն հյուրընկալվելիս 5:1 հաշվով՝ «Տոտենհեմ»-ին:
Երկու հանդիպումներն էլ անցան գրեթե նույն սցենարով: Թե՛ «Արսենալ»-ը, թե՛ «Տոտենհեմ»-ը վատ չէին խաղում, սակայն նրանց մրցակիցները գրեթե անթերի էին գործում: «Յունայթեդ»-ի կազմում Ուեյն Ռունին հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ «Սիթի»-ի կազմում Ջեկոն պոկեր ձևակերպեց:
Այսպիսով, 3 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն բացարձակ արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:








































