Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

ԱՄՆ նախագահի կարևոր այցն ու Հայաստանի կարևոր հետևությունը. նավթ ժողովրդավարության փոխարեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավորարևելյան ռեգիոն մեկնելուց առաջ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիա իր այցի նպատակը այդ երկրի հետ հարաբերությունը կարգավորելն է, որպեսզի ստանա նավթարդյունաբերող այդ երկրի աջակցությունը բենզինի բարձր գների պայմաններում: Ուկրաինական ճգնաժամով հարուցված տնտեսական և էներգետիկ ճգնաժամը էական խնդիրներ է առաջացրել արևմտյան տնտեսությունների, այդ թվում ԱՄՆ համար, որտեղ բենզինի գինը հասել է աննախադեպ բարձրության՝ մեկ բալոնի դիմաց գրեթե 5 դոլար: Ընդ որում, իրավիճակն այնպիսին է, որ առկա է հետագա գնաճի միտում: Գործնականում «ավտոմեքենաների վրա» ընթացող կյանքով ապրող ամերիկյան հանրության համար այդ հանգամանքը ունի չափազանց մեծ նշանակություն, որովհետև մեքենան ԱՄՆ-ում շքեղություն կամ ցուցադրության միջոց չէ, այլ գործնական անհրաժեշտություն մի շարք պատճառներով:

ԱՄՆ նախագահը անկասկած հիանալի է պատկերացնում խնդիրը և դրանից է բխում այն, որ նա ՍԱ այցից առաջ գործնականում բաց տեքստով է ամերիկացիներին հայտնում դրա հիմնական նպատակը, բավականին թափանցիկ կերպով ակնարկելով նաև, որ պատրաստվում է այդ խնդրին «զոհաբերել» ժողովրդավարական օրակարգը: Բայդենը հայտարարել է, որ գիտե ՍԱ իր այցի հետ կապված տարակույսների մասին և հայտարարել է, որ ժողովրդավարության արժեքների հանդեպ իր վերաբերմունքը հայտնի է բոլորին, այդ օրակարգը մշտապես առկա է իր արտերկրյա այցերում: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը բավականին թափանցիկ կերպով ակնարկել է, որ ներկայումս ունի լուծելու առավել կարևոր խնդիր՝ հասնել նրան, որ ՍԱ-ն կայացնի նավթի արդյունահանումն ավելացնելու որոշում, այդ կերպ ազդելով գնաճի միտման վրա: Ի վերջո, հակառակ պարագայում Բայդենի վարչակազմը էական խնդիրներ կունենա թե ամիսներ անց սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, թե նաև հետո՝ 2024-ի նախագահի ընտրությանը: Առավել ևս, որ այս պահին գոնե նրա գլխավոր մրցակից Թրամփը չի հապաղում օգտվել իրավիճակից և օրերս բարձրաձայնել է առաջադրվելու իր մտադրության մասին, նշելով, թե իր նախագահ լինելու պարագայում չէին լինի թե ուկրաինական պատերազմը, թե գնաճն ու տնտեսական անկումը:

Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահը մերձավորարևելյան տուրնեի ընթացքում այցելելով ՍԱ, որի արքայազն Սալմանի հետ լուրջ հակադրությունն առաջացավ տարիներ առաջ Թուրքիայում ՍԱ դեսպանատանը սպանված սաուդցի լրագրողի Հջոգիի դեպքից հետո, որն ըստ տեղեկության տեղի էր ունեցել հենց արքայազն Սալմանի հրամանով, ԱՄՆ նախագահը գործնականում փորձում է լուծել իիր իշխանության հարցը, ինչի համար պատրաստ է որոշակիորեն աչք փակել սաուդյան կառավարող ընտանիքի հակաժողովրդավարական բնույթի վրա: Այստեղ իհարկե միջազգային քաղաքականության համար նշանակալի անցուդարձից զատ, որ կապված է իհարկե նաև ՌԴ ու Իրանի հանդեպ ՍԱ հետ հարաբերության միջոցով ճնշում բանեցնելու ԱՄՆ նախագահի մտադրության հետ, առկա է ևս մեկ հանգամանք, որին արժե, որպեսզի ուշադրոության արժանացնի Հայաստանը:

Բանն այն է, որ ԱՄՆ նախագահի գործողությունների այդ դրվագը վկայում է, որ ժողովրդավարության հանգամանքը լինելով բացարձակ ուղենիշ երկրի ներքին ընտրության, ներքին կյանքի կազմակերպման, հասարակության արդիականացման տեսանկյունից, այդուհանդերձ չի կարող լինել արտաքին քաղաքականության կայուն և հիմնարար գործիք կամ խաղաքարտ, ուզենք, թե ոչ, դուր գա դա, թե ոչ: Այդ առնչությամբ պատրանք ունեցողները իրենք են պատասխանատու մնում իրենց միամտությունների համար:

Հետևաբար, Հայաստանի համար ժողովրդավարությունը իբրև արդիականացման առավել մեծ հնարավորություն ընձեռող մեխանիզմ լինելով կարևոր առաջնահերթություն, այդուհանդերձ պետք է լինի ոչ թե արտաքին քաղաքականության ուղիղ միջոց, այլ միջոց արտաքին քաղաքականության գործիքակազմի հարստացման ներքին կարողությունները առավել արագ դինամիկայով և արդյունավետ ծավալով հարստացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում