Thursday, 23 05 2024
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ
Շենքը մարդու համար է՝ կոթողացումից պետք է դուրս գալ. այս խնդիրն եմ ես դնում. Նիկոլ Փաշինյան

Եթե Ղազախստանը դուրս գա նաև ԵԱՏՄ-ից, այն այլևս Ռուսաստանի համար իմաստ չի ունենա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ղազախստանը դուրս է գալիս 1995 թվականին կնքված Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Արժույթի միջպետական կոմիտեի մասին համաձայնագրից։

Ղազախստանի այս քայլը ուշագրավ է երկրի նախագահի վերջերս արած մի քանի հայտարարությունների ֆոնին։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր,  որ իր երկիրը չի ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները, քանի որ ազգերի ինքնորոշման սկզբունքի համատարած կիրառումը կարող է հանգեցնել քաոսի․«Հաշվարկվել է, որ եթե ազգերի ինքնորոշման իրավունքը երկրագնդի վրա իրականում իրագործվի, ապա 193 պետությունների փոխարեն, որոնք այժմ ՄԱԿ-ի անդամ են, Երկիր մոլորակի վրա կհայտնվի ավելի քան 500 կամ 600 պետություն։ Իհարկե, քաոս է լինելու, դրա համար մենք չենք ճանաչի ոչ Թայվանը, ոչ Կոսովոն, ոչ Հարավային Օսիան, ոչ Աբխազիան, և, ըստ երևույթին, այս սկզբունքը կկիրառվի քվազիպետական տարածքների նկատմամբ, ինչպիսիք մեր կարծիքով, Լուգանսկը և Դոնեցկն են»,-ասել է նա Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Ղազախստանի նախագահը նաև անդրադարձել էր այն  տարածված տեղեկություններին, թե Ռուսաստանը հունվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ  «փրկել է» Ղազախստանը․ «Ռուսաստանում ոմանք խեղաթյուրում են ամբողջ իրավիճակը՝ պնդելով, որ Ռուսաստանը «փրկեց» Ղազախստանը, և հիմա Ղազախստանը հավերժ պետք է «ծառայի ու խոնարհվի» Ռուսաստանի ոտքերի առաջ։ Կարծում եմ, որ դրանք միանգամայն չարդարացված փաստարկներ են՝ հեռու իրականությունից»։

Թե ի՞նչ հետևանքներ կունենա Ղազախստանի այս քաղաքականությունը Ռուսաստանի համար բավականին բարդ իրավիճակում՝ դժվար է կանխատեսել։ Որոշ փորձագետներ անգամ չեն բացառում, որ երկիրը կարող է լքել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ղազախստանի վրա մեծ ազդեցություն ունեն առաջին հերթին Չինաստանը, ապա նաև  Թուրքիան․ «Եթե այս պահին ռուս-թուրքական շահերը հիմնականում համըկնում են, ապա Չինաստանի հետ կապված որոշակի տարաձայնություններ կան թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի մոտ և Ղազախստանն այս ամենում օգտագործվում է որպես «պրոքսի հնարավորություն» Ռուսաստանի դեմ՝ առաջին հերթին Չինաստանի կողմից։ Սա դրսևորվում է նման ձևարերով՝ թե հայտարարությունների մակարդակով, թե այս դեպքում նաև Արժույթի միջպետական կոմիտեի մասին համաձայնագրից դուրս գալով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թեպետ այդ մասին քիչ է խոսվում, այս պահին արևմուտքի ու Ռուսասատնի միջև նաև արժութային պատերազմ է ընթանում․ «Մենք տեսնում ենք արժույթների շատ մեծ տատանումներ և տատանումները հենց այնպես չեն, կապված են  տարբեր արժույթների քանակների ավելացման հետ։ Թե՛ ԱՄՆ-ն և թե՛ Եվրոպան անընդհատ նոր դրամներ են տպում, ինչը մի կողմից փոխում է արժույթների արժեքները և մյուս կողմից բերում է ինֆիլյացիայի։Իսկ ինֆիլյացիան նույնպես գործիք է արևմուտք-Ռուսաստան հակամարտության  մեջ, ինչում փաստորեն այս դեպքում մասնակցում է նաև Չինաստանը։ Ղազախստանն էլ այդ ամենից իրեն ապահովագրելու անվան տակ կարելի է  ասել ևս մեկ ճնշում է Ռուսաստանի համար։ Հավանաբար Չինաստանին պետք է ավելի մեծ շահերի իրացման համար Ռուսաստանի վրա ճնշում գործադրել»։

Քաղաքագետը չի բացառում, որ Ղազախստանը կարող է լքել նաև ԵԱՏՄ-ն․ «Ղազախստանը հնարավոր է նաև ԵԱՏՄ-ից դուրս գա, ինչն ուղղակիորեն կբխի Հայաստանի շահերից, որովհետև ԵԱՏՄ-ն խնդիր է Հայաստանի համար՝ սկզբից մինչև հիմա։ Լավ կլիներ, որպեսզի այդպիսի զարգացում լիներ՝ առավել ևս, որ ստեղծված տնտեսական իրավիճակում ԵԱՏՄ-ի արդյունավետությունը մի քանի անգամ նվազել է, Ղազախստանն էլ ունենալով Չինաստանի նման հզոր հովանավոր կարիք չունի կառչելու ԵԱՏՄ-ից ու հնարավոր է տնտեսության հետագա զարգացման համար  կարող  է նման բան անել։ Հուսով եմ՝ դա կբերի ԵԱՏՄ-ի փլուզմանն ու Հայաստանն էլ կազատվի դրանից»։

Այդ դեպքում, մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանի հնարավորություններն էլ ավելի լայն կլինեն․ «Չմոռանանք, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին բերեց Ասոցացման համաձայնագրի չեղարկմանը։ Իսկ Ասոցացման  համաձայնագիրը բազմաթիվ տնտեսական հնարավորություններ էր ստեղծելու Հայաստանի համար։ Հույս ունենանք, որ եթե  ԵԱՏՄ-ն չլինի, Հայաստանը նմանատիպ այլ ծրագրերում մասնակցություն կունենա»։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը համարում է, որ Հայաստանը չի կարող Ղազախստանի նման «համարձակ» գտնվել․ «Առաջին հերթին Հայաստանը չունի Չինաստանի նման հզոր հովանավոր։ Բացի այդ՝ Հայաստանի սուբյեկտայնությունը հատկապես պատերազմից հետո շատ ցածր է։ Հայաստանը նաև  չունի այն խնդիրները, որոնց այս պահին բախվում է Ղազախստանը տնտեսական առումով՝ իմ նշած արժույթային պատերազմի առանցքում։Առավել ևս որ Հայաստանը կարողանում է որոշակի  հավասարակշռված քաղաքականություն վարելով՝ մասնավորապես դրամավարկային առումով, պահել որոշակի մակարդակ ու տնետսական կոլափսի չգնալ։ Ես Ղազախստանի տնտեսության գիտակ չեմ, բայց գուցե Ղազախստանն ավելի լուրջ  տնտեսական խնդիրներ կարող է ունենալ։ Հայաստանին այս պահին պարզապես պետք չէ նման կտրուկ հայտարարություններ անել։ Եթե հնարավոր է Ղազախստանի ձեռքերով «շագանակ» հանել, ինչու սեփական ձեռքերը կեղտոտել»։

Եթե Ղազախստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա քաղաքագետի խոսքերով, այդ կառույցը կարող է փլուզվել, քանի որ այն այլևս Ռուսաստանի համար իմաստ չի ունենա․ «Ուկրաինայի կորուստը ԵԱՏՄ տարածքից 2014 թվականին արդեն բավականին լուրջ գլխացավանք էր։ Հիմա եթե   Ղազախստանն էլ լքի, այդ տնտեսական տարածությունն ուղղակիորեն իմաստ չի ունենա։Նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Բելառուսի հետ կա միութենական պետությոան համաձայնագիր  և բոլոր այդ կարգավորումները  կարելի է ավելի խորը ինտեգրման ծրագրով անել։Մնում են Հայաստանն ու Ղրղզստանը։ Երկուս էլ հավանաբար ԵԱՏՄ-ի համար լուրջ նշանակություն չեն ունենա, երկկողմանի աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն։ Հնարավոր է նաև հակառակը լինի։Ռուսաստանը կարող է իր դեմքը չկորցնելու համար դեկլարատիվ մակարդակում ԵԱՏՄ-ն պահել։Դա մեր շահերից չի բխում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում