Thursday, 11 06 2026
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Սիրիացիները պետք է «ձգեն գոտիները», վիճակը բարդանում է. Սիրիայի ԿԲ ղեկավար

Սիրիայի կենտրոնական բանկի ղեկավար Ադիբ Մաալեհը հայտարարել է, որ երկրում տնտեսական իրավիճակը սրընթաց վատանում է, որի պատճառով Սիրիայի բնակիչները պետք է «ձգեն գոտիները»: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: «Հիմնական հարվածն իր վրա է վերցրել զբոսաշրջության բնագավառը, որտեղ եկամուտներն ընկել են 90%-ով: Տրանսպորտը, ներքին առևտուրը, արդյունաբերությունը նույնպես գտնվում են օրեցօր աճող ճնշման տակ: Մենք հայտնվել ենք գործազրկության և աղքատության շեմին»,- ասել է բանկի ղեկավարը:

Այս իրավիճակի համար նա պատասխանատվությունը դրել է արևմտյան երկրների վրա, որոնք պատժամիջոցներ են կիրառում Սիրիայի և նրա ղեկավարների նկատմամբ: Մաալեհի խոսքերով, պատժամիջոցների հետևանքով առաջացած տնտեսական խառնաշփոթի պատճառով տուժում է քիչ ապահովված խավը: Ռեժիմը, ըստ նրա, ոչ մի բարդություններ չի զգում: Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, երկիրը վերջին ամիսների ընթացքում ստիպված է եղել ծախսել հավելյալ 2 մլրդ դոլար հատուկ պահուստային ֆոնդից, որն ստեղծվել է երկրի տարադրամը կայուն պահելու համար: Բացի այդ, Սիրիայի ոսկու պաշարները նվազել են 800 մլն դոլարով և հիմա կազմում են 17,7 մլրդ դոլար:

Մաալեհը նաև զգուշացրել է ԵՄ անդամ երկրներին, որ եթե նրանք շարունակեն պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, ապա Դամասկոսը կդիմի այլ երկրների օգնությանը: «Մենք կարող ենք դժվարություններից դուրս գալ Չինաստանի օգնությամբ: Եթե եվրոպացիները գնան, նրանց տեղը հեշտությամբ կզբաղեցնի ՉԺՀ-ն: Մեզ կարող է օգնել նաև Ռուսաստանը», – մանրամասնել է բանկի ղեկավարը:

Ապստամբությունը, որը սկիզբ է առել 2011 թ.-ի մարտին, կտրուկ ազդել է դեպի Սիրիա զբոսաշրջիկների այցելությունների վրա: Անկարգությունների հետևանքով տուժել է արդյունաբերությունը, առևտուրը և սպասարկման ոլորտը: Սիրիացիները սկսել են զանգվածաբար գումարներ հանել իրենց բանկային հաշիվներից, ինչը բացասաբար է ազդել բանկային համակարգի վրա:

Բացի այդ, 2011 թ.-ի բյուջեն կազմվել է առանց ռազմական զանգվածային գործողությունների համար ծախսվող գումարները հաշվի առնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում