Friday, 26 06 2026
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով:

Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ն դարձավ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների (Մ16, Մ18 տղամարդկանց և Մ16, Մ20 կանանց) գլխավոր հովանավորը:

Այս համագործակցությունը բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար հնարավորություններ է ստեղծում մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կկայանա հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հավաքականի ծրագրերն ու մարզումները հաջորդ սերնդի բասկետբոլիստներին թույլ կտան ավելի բարձր պատրաստականությամբ մասնակցելու 2022-2023 թթ. եվրոպական մրցաշարերին: Ավելին, Երևանում կմեկնարկի երբևէ առաջին «SADA Cup» մրցաշարը, որին կմասնակցեն 4 երկրների թիմեր: Գավաթի մրցաշարը տեղի կունենա հունիսի 23-26-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Ուրախ ենք ողջունել SADA-ին՝ որպես բասկետբոլի Հայաստանի հավաքականի և երիտասարդական հավաքականների գլխավոր հովանավոր: Այս կարևոր համագործակցությունը կօգնի ապահովել ֆինանսական կայունություն, որը կնպաստի Հայաստանում բասկետբոլի զարգացմանը։ Հովանավորությունն ընդգրկում է 2022 թվականի մրցաշարերը և երիտասարդների վերապատրաստման ծրագրերը: Հուսով եմ, որ սա ամուր գործընկերության սկիզբ է, որը կվերածվի երկարատև համագործակցության։ Մենք երախտապարտ ենք SADA-ի ղեկավարությանը՝ ցուցաբերած մեծ աջակցության համար և ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն»,- նշել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։

«SADA-ն Հայաստանի հետ կապված է արմատներով, իսկ մեկ տարի առաջ գրասենյակ բացելով Երևանում՝ ոչ միայն մեր սերն ենք վերահաստատում մեր հայրենիքի նկատմամբ, այլև վստահություն ենք հայտնում, որ Հայաստանը մրցունակ է տեխնոլոգիաների աշխարհում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ համաշխարհային սպորտում Հայաստանի հաջողությունների մեջ, սպորտային կարիերայի հնարավորություններ ստեղծել հաջորդ սերունդների համար, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպը՝ երիտասարդների շրջանում։ Վստահ եմ, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականները հպարտության պահեր կպարգևեն իրենց երկրպագուներին և ուժեղ հանդես կգան NBA-ում փորձ ունեցող նոր գլխավոր մարզիչ Ռեքս Քամալյանի գլխավորությամբ»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Բասկետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների գլխավոր հովանավոր SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 4 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ Այցելեք SADA.com՝ ավելին իմանալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում