Goal.com-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլային առաջնությունում հաջորդ մրցաշրջանից ներդրվում է «փլեյ-օֆֆ»-ը։ Այսպիսի պայմանավորվածության են հանգել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ԹՖՖ) ու թուրքական Սուպերլիգայի (Թուրքիայի առաջնություն) ակումբները։
Այս նորամուծության արդյունքում՝ առաջնության լավագույն 4 ակումբները միմյանց դեմ կխաղան երկխաղյա կիսաեզրափակիչներում, ապա հաղթողները երկրի չեմպիոնությունը կվիճարկեն եզրափակիչ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ թուրքական մի շարք ակումբներ և մասնավորապես «Գալաթասարայ»-ը դեմ են հանդես եկել այս նորամուծությանը, սակայն չեն կարողացել կանխել այն։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ողջ Թուրքիան ցնցած պայմանավորված խաղերի սկանդալի պատճառով Թուրքիայի առաջնության մեկնարկը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 9-ը։






































