Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Դասական նախապայմանները մղվել են երկրորդ պլան. Անկարայի համար կարևորը հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը

– Պարոն Գանդահարյան, ինչպե՞ս եք գնահատում Անթալիայում Թուրքիայի և ՀՀ ԱԳ նախարարների հայտարարությունները։ Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանը ևս գոհ է ձեռնարկվող քայլերից ու աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին. «Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը բոլորիս շահերից է բխում, և մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Եվ այս հարցում ևս պարոն Արարատի հետ համակարծիք ենք»։

-Անկարան ամեն ինչ համաձայնեցնում է Բաքվի հետ․ սա Անկարայի դասական մոտեցումն է և, ըստ էության, կապ ունի նախապայմանների հետ։ Հիմնականում՝ առաջնային նախապայմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Դասական նախապայմանները մղվել երկրորդական պլան։ Հիմա Անկարայի համար հայ-ադրբեջանական հակամարտության լուծման բանակցությունների մեկնարկն է կարևորը․ այլ խոսքով՝ սահմանազատումը, սահմանագծումը, տարածքային ամբողջականության ճանաչումը և Նախիջևանի ցամաքային կապը Ադրբեջանի հետ։ Այս ուղղություններով է պայմանավորվում Անկարա-Երևան բանակցությունների գործընթացը։։

– Խոսելով խաղաղության պայմանագրից՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի։ Ադրբեջանն ու Հայաստանը, նրա խոսքով, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն։ Ինչպե՞ս եք գնահատում այսօրինակ հայտարարությունը։

-Անթալիայում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններում հիմնական մեխը ԵԱՀԿ-ին և ապա Մոսկվային է վերաբերում։ Երբ Չաւուշօղլուն ասում է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում երրորդ կողմ չպետք է լինի, դա պարզ տեսքով Մոսկվայի դուրս մղման մասին է։ Բնականաբար նաև՝ ԵԱՀԿ-ի համանախագահությանն է վերաբերում։ Անկարան ինքնաառաջադրվում է իբրև միջնորդ, երբ ասում է որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է աջակցելու, դա միջնորդելու պատրաստակամության ուղերձի փոխանցումն է։ «Բոլորիս շահերից բխելու» տեսությունը պետք է ընկալել թուրք-ադրբեջանական շահերից։ Չմոռանանք, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրների Անկարայի հայեցակարգը հիմնվել է Շուշիի հռչակագրի վրա։ «Բոլորի շահեր»-ը այս դեպքում փոխկապակցումն է արցախյան հակամարտություն հանգուցալուծման և Անկարա-Երևան բանացություններին, ինչը Անկարայի վաղեմի մոտեցումն է ու առաջադրանքը։

– Պարոն Գանդահարյան, իսկ որքանո՞վ առհասարակ Հայաստանը կարող է այս իրավիճակից շահած դուրս գալ:

-Բարդ է մեզ համար իրողությունը, պատերազմից հետո թուլացել են մեր բանակցային դիրքերը։ Բայց կարծում եմ, որ պաշտոնական Երևանի պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելու ճիշտ կողմնորոշում է․ սա համահունչ է նաև Արցախի Ազգային ժողովի դեօկուպացման օրենքին և նրա զուգակցված ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահական ձևաչափի վերագործարկման։ Այս պայմաններում ԵԱՀԿ-ի համանախագահական ձևաչափի վերագործարկումը բխում է հայկական կողմի շահերից։ Դժվար է պատկերացնելը այս պայմաններում որ ԱՄՆ-ն և Մոսկվան կհամագործակցեն, այդուհանդերձ առայժմ դա միակ ճանապարհն է Անկարայի գերակայության դեմ հակակշիռ քայլ առնելու առումով։ Քաղաքական իրադարձություններում կտրուկ փոփոխությունները չեն բացառվում։ Ուկարինայի պատերազմի արդյունքները կարող են շրջադարձային լինել և ազդել տարածաշրջանային գործընթացների վրա․ընդ որում և հայ –ադրբեջանական, և հայ- թուրքական բանակցություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում