ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի քննադատությունը, թե ԲԴԽ-ն միշտ չէ, որ իր բարձունքում է, և դրա համար ձգձգվում է ոլորտի մաքրումը՝ վեթինգը, այսպես է մեկնաբանում․ «Դատական իշխանությանը շատ են սիրում քննադատել, և որևէ որոշում միշտ էլ կողմերից մեկի համար ընդունելի չի լինում։ Նախարարը վարույթներ է բերել ԲԴԽ, մերժվել են, դրա համար էլ քննադատում է»։ Անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը և ընդդիմության քննադատություններին, ԲԴԽ անդամը նկատում է․ «Բախշիյանի գործով աղմուկը քաղաքական է»։