Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Անդրեասյանը ցանկանում է, որ Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում

ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում է, որ Սահմանադրության մեջ տեղի ունենա իշխանության թևերի բալանսավորում, նաև կատարվի դատական իշխանության համակարգի վերանայում: Անդրեասյանն այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում բացման իր խոսքում:

Անդրեասյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները, թե ինչ է սպասում սահմանադրական բարեփոխումներից: «Ես ուզում եմ, որ քննարկենք այդքան չարչրկված և սպասված վեթինգի հնարավորությունները սահմանադրական բարեփոխումների համատեքստում, ես ցանկանում եմ իշխանության թևերի բալանսավորում տեղի ունենա մեր Սահմանադրության մեջ, եթե այն փոփոխվի: Ես անձամբ գտնում եմ, որ պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք»,-ասաց նա:

Նախարարը, սակայն չունի իր անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպես պետք է տեղի ունենա, թե որ դատարանը որին պետք է միավորվի: Նա, սակայն շատ է կարևում, որ այդ հարցերը քննարկվեն:

Նախարարը նաև մասնագիտական անհանգստություն ունի՝ այսօր Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր, որոնք նախկին քննարկումների ժամանակ թողնվել են: «Այն պատճառով, որ շատ հարցեր երկրում ժամանակին լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական ինչ-որ որոշումներով: Եվ դրա համար Սահմանադրության հեղինակները կարիք չեն համարել մինչև վերջ բոլոր ճգնաժամային իրավիճակները պատկերացնելու և այդ կարգավորումները տալու»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրենց աշխատանքը կտա այդ պտուղները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում