«Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 12-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժության նպատակն է եղել հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։
Ըստ աղբյուրի՝ պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։
Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։









































