Monday, 22 06 2026
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Կապառոսի գործիքակազմն ու Մխիթարյանը․ Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հեկտոմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։ Այս մրցավեճը անչափ կարևոր է մրցաշարային տեսանկյունից։ Հաղթանակի դեպքում Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը կամրապնդվի առաջին հորիզոնականում և իրական հայտ կներկայացնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն ինչպես նաև եզրային կիսապաշտպաններ Խորեն Բայրամյանը և Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս ընտրական այս շրջափուլի մեր ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։ Նախորդ երեք հանդիպումներում գոլի հեղինակ են դարձել նաև Բայրամյանն ու Հարոյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականում չէ առանցքային կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Առաջիկա հանդիպմանը հնարավոր է չմասնակցի նաև հիմնական դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։

Այո, կարևորագույն խաղին ներկայանալու ենք լուրջ կորուստներով, բայց․․․։ Այս տարվա հունիսին մեր հավաքականը ստուգողական հանդիպումներ անցկացրեց բավական ուժեղ հավաքականների դեմ։ Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետո ոչ-ոքի՝ 1։1 խաղալուց հետո, մերոնք Ստոկհոլմում 3։1 հաշվով զիջեցին Շվեդիային։ Վերջին երկու հանդիպումներում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լուծեց կարևորագույն մի խնդիր։ Իսպանացի մասնագետը ապացուցեց, որ մեր հավաքականը կարող է արժանի պայքար մղել Եվրոպայի ուժեղագույն հավաքականների դեմ անգամ ոչ հիմնական կազմով։ Կապառոսը մեծ հաշվով գործի էր դրել հավաքականի ռեզերվը, որն արդարացրեց իրեն։ Տարիներ առաջ, եթե Հենրիխ Մխիթարյանը կամ այլ առաջատար ֆուտբոլիստ բացակայում էին, հավաքականի խաղը բառի բուն իմաստով փլուզվում էր։ Հունիսին, առանց Մխիթարյանի և մի շարք այլ առաջատարների Հայաստանի ազգային հավաքականը հավասար պայքար մղեց կարգով մի քանի անգամ ավելի բարձր մրցակիցների դեմ։ Սեպտեմբերին կայանալիք ընտրական հանդիպումներից առաջ Կապառոսն ունի ուժեղ գործիքակազմ և արդեն իսկ կայացած մեխանիզմ։ Վերջին երկու հանդիպումները ցույց տվեցին, որ այդ մեխանիզմն աշխատում անխափան։ Այո, եղան թերություններ և բացթողումներ որոնք պետք է շտկվեն, մասնավորապես կադրային լուծումներով։

«Ամեն խաղում կան բացասական և դրական պահեր։ Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, որը պատրաստվում է Եվրո-2020-ին։ Բացասական երևույթները պետք է մեր մեջ ամփոփենք։Մեր կիսապաշտպանության գիծը լիովին նոր ֆուտբոլիստներով էր հագեցած, առաջին անգամ էին այս չորս ֆուտբոլիստները հանդես գալիս կիսապաշտպանությունում։ Մեզ մի քիչ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը, հատկապես, առաջին խաղակեսում։ Առաջին հերթին պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտների իրավիճակներում, մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ պատճառով պետք է աշխատենք այդ ուղղությամբ և հասկանանք, թե ինչպես պետք է հսկենք մրցակիցներին։ Դրականն այն է, որ նոր տղաներին տեսանք և ստուգեցինք։ Այժմ ավելի շատ իրական տվյալներ ունենք այդ տղաների մասին, քանի որ ամեն ինչ բացահայտվում է հենց խաղում։ Շատ բավարարված եմ այս հավաքից և շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում էինք տեսնել նոր ֆուտբոլիստներին այսպիսի բարդ խաղերում։ Շատ կարևոր ասպեկտ է նաև թիմում տիրող մթնոլորտը, որ ավելի ու ավելի լավանում է, և մենք գոհ ենք։ Տղաները իրար հետ հիանալի հարաբերություններ ունեն, 24 ժամ միասին են։ Թիմային ոգին պետք է լինի մեր հավաքականի ուժեղ կողմը»,- ամփոփելով վերջին մարզական հավաքական ասել էրԿապառոսը։ Վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը բաց է թողել 4 գնդակ, որոնցից 3-ը ստանդարտ դիրքերից։ Ավելին, երկու գոլ ընդունել ենք անկյունայինի խաղարկումից երկրորդ հարկում զիջելով մրցակցին։ Այո սա խնդիր է, որը բնականաբար չի վրիպել Կապառոսի ուշադրությունից։ Առկա բացի հիմնական պատճառներից էր կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի բացակայությունը։ Առաջիկա հանդիպումներին Կապառոսը հավաքական է հրավիրել «Արարատի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանին։ Սա կարելի է որակել խնդրի կարգավորման քայլերից մեկը:

Ընկերական հանդիպումներում Կապառոսը փորձարկեց նաև մի քանի հենակետայինների։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում մեծ է լինելու հենց այս դիրքի խաղացողների դերը։ Ինչ վերաբերվում է առջևի գծին ապա խաղային այս օղակում խնդիրներ կարծես չկան։ Մխիթարյանը վերադարձել է հավաքական, ինչը կարծում ենք լուրջ խթան կհանդիսանա ավելի սուր գրոհներ նախաձեռնելու գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում