Monday, 29 04 2024
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով

ԱՄՆ դեսպանը մեսիջ է հղում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Ռուսաստանին․ ի՞նչ պետք է անի Երևանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի  համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Լին Թրեյսին:

Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ  հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշեց Լին Թրեյսին:

Դեսպանը ընդգծեց, որ այս խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ  քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանն իր  հայտարարությամբ շատ լուրջ ու կարևոր մեսիջ է հղում․«Սա Միացյալ Նահանգներն է, Զիմբվավե չէ ու նման հայտարարությունը ես շատ էական եմ համարում։ Մի քանի օր առաջ էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց Մակրոնի հետ։ Մակրոնն էլ հստակ ասաց, որ մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի  կարգավիճակի հարցը, չի կարելի համարել, որ հակամարտությունը լուծվեց։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը հստակ ասում են, որ կարգավիճակի հարցը պետք է որոշվի, լուծվի ու քննարկվի։ Սա շատ կարևոր մեսիջ է ու այն ուղղված է ոչ միայն  Հայաստանին , այլ առաջին հերթին Ռուսաստանին ու Ադրբեջանին։ Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծված է, Ռուսաստանն էլ  կիսաանորոշ բաներ է  ասում։  Նշում է, որ պետք է վստահություն զարգացնենք, չի ասում, թե իրենք դեմ են, որ կարգավիճակի հարցը լուծվի, բայց ժողովրդի լեզվով ասած՝ տանում-բերում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան վերջին օրերի իրենց տարբեր մակարդակի հայտարարություններով շատ հստակ ասել են՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա։

Ինչպե՞ս  կարող է Հայաստանն օգտվել միջազգային բարենպաստ մթնոլորտից, հարցին ի պատասխան, Ստեփան Գրիգորյանն ասաց․ «Օգտվելու միայն մեկ ձև կա՝ակտիվ աշխատել արտաքին քաղաքականության ոլորտում ու ոչ միայն Ղարաբաղի հարցով։ Տեսեք, թե աշխարհում ինչ մեծ խմորումներ են գնում։ Կենտրոնական Ասիան նայեք, Հարավային Կովկասը, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Այդ բոլոր պրոցեսներն իրար հետ կապված են։ Պետք չէ ասել՝ Աֆղանստանի իրադարձությունների մեզ հետ կապված չեն։ Մի օրինակ բերեմ, որ հասկանալի լինի կապվածության մակարդակը։ Թալիբների պաշտոնական ներկայացուցիչը հիմա գտնվում է նախագահական պալատում, այսինքն ինքն է նախագահը ու հայտարարում է, որ իրենց համար աշխարհում գլխավոր գործընկերը կլինի Թուրքիան։ Ուրեմն նույնիսկ հեռու  գտնվող Աֆղանստանի իրադարձություններն ինչ-որ չափով մեզ հետ առնչվում են։ Եթե ուզում ես դրական տենդենցներից օգտվել՝ դու անպայման պետք է ակտիվ ու նախաձեռնող քաղաքականություն վարես»։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանն անընդհատ հարձակվում է մեզ վրա․«Ես միայն բուն ռազմական հարձակման մասին չեմ խոսում, նաև քաղաքական հարձակման մասին եմ խոսում։ Դա արվում է ամենօրյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ  Ալիևը  ուզում է պահանջել փոխհատուցում այն ընկերություններից, ովքեր աշխատել են Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում։ Ինքը դատում է մեր գերիներին։ Սա ակտիվ հարձակվողական քաղաքականություն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն անում է քայլեր, որոնք ուղղակիորեն ուղղված են միջազգային հումանիտար իրավունքի դեմ։ Ոչ միայն գերիների հարցը, Ստեփանակերտում ջրի հարցի հետ ադրբենջանցիները ևս առնչություն ունեն։ Սահմանամերձ շրջանների մեր բնակիչների նկատմամբ ուղղված սպառնալիքները ևս այս տիրույթում են։ Սա  հումանիտար իրավունքի լրջագույն խախտում է ու մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք այս իրավիճակը։Չպետք է սահմանափակվենք մեկ հայտարարությամբ։ Դա բավարար չէ, մենք պետք է նախաձեռնող լինենք»։

Քաղաքագետը առաջարկում է Բրյուսելում ու Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի  պատգամավորների համար ցուցահանդես կազմակերպել․ «Դա կլինի գերիների հետ կապված ֆոտոցուցահանդես։ Եկեք այնտեղ տանենք գերիների ծնողներին ու քննարկումներ անցկացնենք։ Եթե մենք ակտիվ չլինենք, այս շանսերն օգտագործել չենք կարողանա»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում