Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 243–ով և դարձել 230110: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 մարդ (+59), կատարվել է 1334007 թեստավորում (+ 5900), առողջացել են վարակվածներից 219701–ը (+199): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպքերն ավելացել են 2–ով, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4614 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2 և դարձել 1121։