Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակչում քիչ առաջ հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը լարված պայքարում պարտության մատնեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մրցավարների որոշմամբ Բաչկովին հաղթանակ շնորհվեց 4։1 հաշվով։ Օգոստոսի 3-ին կայանալիք քառորդ եզրափակչում ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին հաղթելու դեպքում մեր բռնցքամարտիկն կապահովի առնվազն օլիմպիական բրոնեզ մեդալը։