Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել Գոռ Մալաքյանի հետ:
27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն էր «Փյունիկը», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում: Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»: Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:








































